Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0402.160414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2014 թվականի N 402-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4. 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Հույժ գաղտնի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատողների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհներ` պետական ոչ առևտրային կազմակերպության և հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար.

2) սույն որոշման N 8 հավելվածի NN 22981000-1, 22982000-1, 22982000-2, 22983000-1, 30164000-1 և 30131900-1 կոդերով նախատեսված գնման առարկաների գծով գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գներով.

3) սույն որոշման N 8 հավելվածի NN 45453000-1, 71356100-1 և 71322000-1 կոդերով նախատեսված գնման առարկաների գծով գնումները համարել անհետաձգելի և գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգը կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ` սույն որոշման N 8 հավելվածում նախատեսված միավոր արժեքներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 402-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________.

|                        |Ցուցանիշների փոփոխությունը|

|                        |(գումարների ավելացումը    |

|                        |նշված է դրական նշանով)    |

|________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով     |    12,600,000.0          |

|________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով         |    12,119,689.3          |

|________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)|      -480,310.7          |

.___________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 402-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի           |Ցուցանիշների փոփոխությունը       |

|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց |(մուտքերի նվազեցումը և  ելքերի   |

|տարրերի անվանումները               |ավելացումը նշված են փակագծերում) |

|                                   |_________________________________|

|                                   |առաջին    |ինն ամիս  |տարի       |

|                                   |կիսամյակ  |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ընդամենը                           |(50,417.4)|(40,303.4)|(480,310.7)|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը      |(50,417.4)|(40,303.4)|(480,310.7)|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ        |(50,417.4)|(40,303.4)|(480,310.7)|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|2.6. Այլ                           |(50,417.4)|(40,303.4)|(480,310.7)|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ժամանակավորապես ազատ միջոցներ      |(50,417.4)|(40,303.4)|     -     |

|___________________________________|__________|__________|___________|

|Արտաբյուջետային հաշվի միջոցների    |          |          |(480,310.7)|

|փոփոխություն                       |          |          |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 402-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ|Ցուցանիշների փոփոխությունը          |

|                          |(գումարների ավելացումը նշված է      |

|                          |դրական նշանով)                      |

|                          |____________________________________|

|                          |առաջին     |ինն ամիս   |տարի        |

|                          |կիսամյակ   |           |            |

|__________________________|___________|___________|____________|

|Ընդամենը                  |6,300,000.0|9,450,000.0|12,600,000.0|

|__________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                |           |           |            |

|__________________________|___________|___________|____________|

|Այլ եկամուտներ            |6,300,000.0|9,450,000.0|12,600,000.0|

._______________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 402-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի    |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |

|ժի|ու|սը|գործառական դասակարգման |ավելացումները նշված են դրական       |

|նը|մ |  |բաժինների, խմբերի և    |նշանով)                             |

|  |բ |  |դասերի անվանումները    |____________________________________|

|  |ը |  |                       |առաջին     |ինն ամիս   |տարի        |

|  |  |  |                       |կիսամյակ   |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ       |6,249,582.6|9,409,696.6|12,119,689.3|

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`             |           |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ,      |6,249,582.6|9,409,696.6|12,119,689.3|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ      |           |           |            |

|  |  |  |ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ|           |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`             |           |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |01|  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ    |6,249,582.6|9,409,696.6|12,119,689.3|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ         |           |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`             |           |           |            |

|__|__|__|_______________________|___________|___________|____________|

|  |  |01|Ոստիկանություն         |6,249,582.6|9,409,696.6|12,119,689.3|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 402-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի             |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |

|տնտեսագիտական դասակարգման       |ավելացումները նշված են դրական       |

|հոդվածների անվանումները         |նշանով)                             |

|                                |____________________________________|

|                                |առաջին     |ինն ամիս   |տարի        |

|                                |կիսամյակ   |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|                1               |     2     |      3    |      4     |

|________________________________|___________|___________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                |6,249,582.6|9,409,696.6|12,119,689.3|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                  |5,013,208.5|7,839,419.2|10,457,167.5|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ        |1,210,390.2|1,815,585.2| 2,420,780.3|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և   |1,210,390.2|1,815,585.2| 2,420,780.3|

|հավելավճարներ                   |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  |3,370,067.4|5,374,707.7| 7,170,885.5|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Շարունակական ծախսեր             |  231,309.7|  336,958.9|   448,390.2|

|________________________________|___________|___________|____________|

|Գործուղումների և                |    6,500.0|    9,750.0|    13,000.0|

|շրջագայությունների ծախսեր       |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Պայմանագրային այլ               |   54,500.0|   81,750.0|   109,000.0|

|ծառայությունների ձեռքբերում     |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Այլ մասնագիտական                |    9,075.0|   13,612.5|    18,150.0|

|ծառայությունների ձեռքբերում     |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Ընթացիկ նորոգում և  պահպանում   |1,969,476.7|3,254,215.1| 4,383,953.4|

|(ծառայություններ և  նյութեր)    |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Նյութեր                         |1,099,206.0|1,678,421.2| 2,198,391.9|

|________________________________|___________|___________|____________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                   |  430,000.0|  645,000.0|   860,000.0|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական   |  430,000.0|  645,000.0|   860,000.0|

|հատվածի այլ մակարդակներին       |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական և |  390,000.0|  585,000.0|   780,000.0|

|համայնքային ոչ առևտրային        |           |           |            |

|կազմակերպություններին           |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Այլ ընթացիկ դրամաշնորհներ       |    40000.0|    60000.0|     80000.0|

|________________________________|___________|___________|____________|

|Կենսաթոշակներ                   |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                      |    2,750.9|    4,126.3|     5,501.7|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Հարկեր, պարտադիր վճարներ և      |    2,750.9|    4,126.3|     5,501.7|

|տույժեր, որոնք կառավարման տարբեր|           |           |            |

|մակարդակների կողմից կիրառվում են|           |           |            |

|միմյանց նկատմամբ                |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ     |1,236,374.1|1,570,277.4| 1,662,521.8|

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ               |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ    |1,236,374.1|1,570,277.4| 1,662,521.8|

|ԾԱԽՍԵՐ                          |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ               |1,236,374.1|1,570,277.4| 1,662,521.8|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |  546,311.6|  726,311.6|   746,114.8|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Շենքերի և  շինությունների       |  546,311.6|  726,311.6|   746,114.8|

|կապիտալ վերանորոգում            |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ   |  668,854.3|  822,757.6|   895,198.8|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ        |           |           |            |

|ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ                   |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Տրանսպորտային սարքավորումներ    |  461,882.6|  512,300.0|   512,300.0|

|________________________________|___________|___________|____________|

|Վարչական սարքավորումներ         |  206,971.7|  310,457.6|   382,898.8|

|________________________________|___________|___________|____________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ           |   21,208.2|   21,208.2|    21,208.2|

|________________________________|___________|___________|____________|

|այդ թվում`                      |           |           |            |

|________________________________|___________|___________|____________|

|Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր|        0.0|        0.0|         0.0|

|________________________________|___________|___________|____________|

|Նախագծահետազոտական ծախսեր       |   21,208.2|   21,208.2|    21,208.2|

._____________________________________________________________________.

 

_________________________________________________

ԻՐՏԵԿ - NN 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 402-Ն
Որոշում