040.0272.200314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2014 թվականի 272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2014 թվականին հատկացնել 2,000,000.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 1,000,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 1,500,000.0 հազ. դրամ և տարում` 2,000,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 13-ի
N 272-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված |
| |են դրական նշանով) |
| |_________________________________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_____________|___________________________________|
| |առա-|ինն |տա-|առաջին |ինն ամիս | տարի |
| |ջին |ամիս|րի |կիսամյակ | | |
| |կիս-| | | | | |
| |ամ- | | | | | |
| |յակ | | | | | |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.2. Տրանսֆերտներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը| |
|դասիչը | | |
|_________|_________| |
|1157|ԾՏ06|Երևան | |
| | |քաղաքում | |
| | |քանդման | |
| | |ենթակա | |
| | |վթարային | |
| | |շենքերի | |
| | |բնակիչնե-| |
| | |րի փոխ- | |
| | |հատուցման| |
| | |համար | |
| | |բնակարան-| |
| | |ների | |
| | |ձեռքբեր- | |
| | |ման | |
| | |նպատակով | |
| | |օժանդա- | |
| | |կություն | |
|_________|_________|_________________________________________________|
| |Նկարագրու| |
| |թյունը | |
| |_________|_________________________________________________|
| | | |
| |_________| |
| |Երևան | |
| |քաղաքում | |
| |քանդման | |
| |ենթակա | |
| |վթարային | |
| |շենքերի | |
| |բնակիչնե-| |
| |րի փոխ- | |
| |հատուցման| |
| |համար | |
| |բնակարան-| |
| |ների | |
| |ձեռքբեր- | |
| |ման | |
| |նպատակով | |
| |օժանդա- | |
| |կություն | |
|_________|_________|_________________________________________________|
|Շահառու- |մշակված | | | | | | |
|ների |չէ | | | | | | |
|քանակը | | | | | | | |
|_________|_________|____|____|___|___________|___________|___________|
|Գումարը | |X |X |X |1,000,000.0|1,500,000.0|2,000,000.0|
|(հազ. | | | | | | | |
|դրամ) | | | | | | | |
|___________________|____|____|___|___________|___________|___________|
|Տրանսֆերտի վճարման | | | | | | |
|հաճախականությունը` | | | | | | |
|մեկանգամյա | | | | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Կիրառելի չէ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1157 Քաղաքային զարգացման ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևան քաղաքում քանդման |
|ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների |
|ձեռքբերում և տրամադրում: |
| |
|Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային|
|շենքերի բնակիչների վերաբնակեցմանը: |
._____________________________________________________________________.