Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ...

 

 

040.0229.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2014 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1469-Ն որոշմամբ նախատեսված քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 16,705.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 13-ի

N 229-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ            |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված |

|                        |են դրական նշանով)                               |

|                        |________________________________________________|

|                        |ոչ ֆինանսական        |ֆինանսական ցուցանիշներ    |

|                        |ցուցանիշներ          |                          |

|                        |_____________________|__________________________|

|                        |առա- |առա- |ինն |տարի|առաջին|առաջին|ինն |տարի   |

|                        |ջին  |ջին  |ամիս|    |եռամս-|կիսամ-|ամիս|       |

|                        |եռամս|կիսամ|    |    |յակ   |յակ   |    |       |

|                        |յակ  |յակ  |    |    |      |      |    |       |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները    |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության    |

|         |մշակում և  ծառայությունների մատուցում                          |

|_________|                                                               |

|1001|ԱԾ04|Նկարագրությունը                                                |

|    |    |ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի           |

|    |    |բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու       |

|    |    |իրականացումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված     |

|    |    |լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության         |

|    |    |կազմակերպումը և  ղեկավարումը                                   |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Հայաստանի     |     |     |    | 257|   0.0|   0.0| 0.0|    0.0|

|         |Հանրապետության|     |     |    |    |      |      |    |       |

|         |քաղաքացու     |     |     |    |    |      |      |    |       |

|         |անձնագիր տալու|     |     |    |    |      |      |    |       |

|         |կամ           |     |     |    |    |      |      |    |       |

|         |փոխանակելու   |     |     |    |    |      |      |    |       |

|         |համար պետական |     |     |    |    |      |      |    |       |

|         |տուրքի        |     |     |    |    |      |      |    |       |

|         |վճարումից     |     |     |    |    |      |      |    |       |

|         |ազատելու      |     |     |    |    |      |      |    |       |

|         |արդյունքում   |     |     |    |    |      |      |    |       |

|         |չգանձված      |     |     |    |    |      |      |    |       |

|         |պետական տուրքի|     |     |    |    |      |      |    |       |

|         |փոխհատուցում  |     |     |    |    |      |      |    |       |

|         |(շահառուների  |     |     |    |    |      |      |    |       |

|         |թիվը)         |     |     |    |    |      |      |    |       |

|________________________|_____|_____|____|____|______|______|____|_______|

|Մատուցվող ծառայության   |  x  |  x  |  x |  x |      |      |    |16705.0|

|վրա կատարվող ծախսը      |     |     |    |    |      |      |    |       |

|(հազ. դրամ)             |     |     |    |    |      |      |    |       |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1001 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում                              |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և  տնտեսական առաջընթացի   |

|համար արտաքին պայմանների բարելավում                                      |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|ՀՀ արտաքին գործերի նախարարություն                                        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2014
N 229-Ն
Որոշում