040.0460.120799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 1999 թվականի թիվ 460
i
ԵՐԵՎԱՆԻ «ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱՄՈՆԻՏ Ա-1» ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպել «Ամոնիտ Ա-1» արդյունաբերական պայթուցիկ նյութի արտադրությունը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն իրականացնել «Ամոնիտ Ա-1» արդյունաբերական պայթուցիկ նյութի արտադրության, հաշվառման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման ու վաճառքի նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 12-ից: