Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԲԱՆԿՈ ...

 

 

050.0320.281213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013525

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 320-Ն

 

i

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԲԱՆԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով ապահովել կամավոր կենսաթոշակային խնայողությունների օգտագործման արդյունավետությունը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին փոխանցելու համար բանկի կողմից մասնակցից գանձվող վճարը չի կարող գերազանցել`

1) փոխանցվող գումարի երկու տոկոսը, եթե կուտակային կենսաթոշակային ավանդի ներդրման օրվանից անցել է ոչ ավելի, քան երկու տարի.

2) փոխանցվող գումարի մեկ տոկոսը, եթե կուտակային կենսաթոշակային ավանդի ներդրման օրվանից անցել է առնվազն երկու տարի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 170-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.12.2013
N 320-Ն
Որոշում