050.0317.281213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013522
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 317-Ն
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության գործընթացի արդյունավետությունը և այդ ոլորտում ապահովադիրների և նրանց ժառանգների շահերի պաշտպանությունը,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունից պարտադիր անուիտետի ժառանգման կարգը և անուիտետի ժառանգման դիմումի ձևը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 317-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգի իմաստով հետևյալ հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ.
1) անուիտետ` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
2) ապահովադիր (մասնակից)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների («ժառանգ` ֆիզիկական անձ /անձինք/ կամ Հայաստանի Հանրապետությունը
3) լիազորված ներկայացուցիչ` անուիտենտի կամ նրա ժառանգների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորություն ստացած անձ
4) անուիտետի մնացորդային գումար` անուիտետի չվճարված գումարը` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման ծախսերը
5) երաշխավորված ժամանակահատվածը` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
6) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
ԳԼՈՒԽ 2. |
ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ |
2. Ապահովադրի (մասնակցի) ժառանգը, ժառանգության վկայականը ստանալուց հետո` 3 ամսվա ընթացքում անուիտետի մնացորդային գումարը ստանալու համար ապահովագրական ընկերություն է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի, կից ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) ժառանգության վկայականի պատճենը:
3. Եթե ապահովադրի (մասնակցի) ժառանգների անունից հանդես է գալիս լիազորված անձը, ապա նա պարտավոր է սույն կարգի 2-րդ կետի պահանջներից բացի` ներկայացնել լիազորագիր:
i
4. Ապահովագրական ընկերությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ կարգով սույն կարգի Հավելված 1-ով սահմանված դիմումում նշված ձևով վճարում է անուիտետի մնացորդային գումարը:
(4-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)
5. Ապահովադրի (մասնակցի) կողմից անուիտետի 3 անընդմեջ պարբերական վճարումների չստացման դեպքում, ապահովագրական ընկերությունը լավագույն ջանքերի գործադրմամբ սկսում է նրա որոնման գործընթաց:
6. Ապահովադրի (մասնակցի) երաշխավորված ժամկետի ավարտից հետո մահանալու դեպքում ապահովագրական ընկերությունը նրա ժառանգների նկատմամբ որևէ պարտավորություն չի կրում:
i
7. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը չստանալու դեպքում անուիտետը շարունակում է մնալ ապահովագրական ընկերության կառավարման ներքո մինչև երաշխավորված ժամկետի ավարտը: Երաշխավորված ժամկետը ավարտվելուց հետո (ընդ որում` երաշխավորված ժամկետի հաշվարկում չի ներառվում ապահովադրի, շահառուի մահանալու օրվանից մինչև ժառանգման գործընթացի ավարտը ընկած ժամանակահատվածը) ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անուիտետի պայմանագրում որպես ժառանգ նշված անձին (անձանց), ինչպես նաև ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնին: Ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա անուիտետը դատական կարգով կարող է ճանաչվել անժառանգ:
(7-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 3. |
ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
8. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին:
(8-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)
9. Դիմումը մերժելու և մերժման հիմքերի մասին ապահովագրական ընկերությունը գրավոր ձևով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 317-Ն որոշման
ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
.____________________________________________________________________.
| ԺԱՌԱՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐ |
|____________________________________________________________________|
|Անուն, ազգանուն, հայրանուն |______________________________ |
| |______________________________ |
|____________________________________|_______________________________|
|Անձնագրի սերիան, համարը | |
|____________________________________|_______________________________|
|Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի) | _____/_____/______ |
|____________________________________|_______________________________|
|Հանրային ծառայության համարանիշը (կամ| |
|հանրային ծառայության համարանիշ | |
|չունենալու մասին տեղեկանքի համարը) | |
|____________________________________|_______________________________|
|Գրանցման վայրը | |
|____________________________________|_______________________________|
|Բնակության վայրը | |
|____________________________________|_______________________________|
|Փոստային ինդեքսը | |
|____________________________________|_______________________________|
|Բանկային հաշվեհամարը |Բանկի անվանումը |
| |______________________________ |
| |Հաշվի համարը |
|____________________________________|_______________________________|
|Էլ. փոստը, հեռախոսահամարը | |
|____________________________________________________________________|
| ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ |
|____________________________________________________________________|
|Անուն, ազգանուն, հայրանուն |______________________________ |
| |______________________________ |
|____________________________________|_______________________________|
|Անձնագրի սերիան, համարը | |
|____________________________________|_______________________________|
|Հանրային ծառայության համարանիշը (կամ| |
|հանրային ծառայության համարանիշ | |
|չունենալու մասին տեղեկանքի համարը) | |
|____________________________________|_______________________________|
|Գրանցման վայրը | |
|____________________________________|_______________________________|
|Բնակության վայրը | |
|____________________________________|_______________________________|
|Փոստային համարը | |
|____________________________________|_______________________________|
|Բանկային հաշվեհամարը |Բանկի անվանումը |
| |______________________________ |
| |Հաշվի համարը |
|____________________________________|_______________________________|
|Էլ. փոստը, հեռախոսահամարը | |
|____________________________________________________________________|
| ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
|____________________________________________________________________|
|Ժառանգության վկայականի գրանցման | |
|համարը | |
|____________________________________|_______________________________|
|Ժառանգության վկայականի տրման |_____/_____/______ |
|ամսաթիվը | |
|____________________________________________________________________|
| ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐ |
|____________________________________________________________________|
|Ֆիզիկական անձ | |
|____________________________________|_______________________________|
|Անուն, ազգանուն, հայրանուն |______________________________ |
| |______________________________ |
|____________________________________|_______________________________|
|Անհատ ձեռնարկատեր | |
|____________________________________|_______________________________|
|Անվանումը | |
|____________________________________________________________________|
| ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՁԵՎԸ |
|____________________________________________________________________|
|կանխիկ | |անկանխիկ | |
|____________________________________________________________________|
| ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ |
| ՏԱՐԲԵՐԱԿԸ |
|____________________________________________________________________|
|թղթային | |էլեկտրոնային | |
|____________________________________|_______________________________|
|Դիմում լրացնող | Ստորագրություն |
|____________________________________| |
|Անուն, ազգանուն (անվանում) | |
|____________________________________| |
|տարին/ամիս/ ամսաթիվ | |
|____________________________________|_______________________________|
|Ապահովագրական ընկերություն | Ստորագրություն |
|____________________________________| |
|Անուն, ազգանուն (անվանում) | |
|____________________________________| |
|տարին/ամիս/ամսաթիվ | |
.____________________________________________________________________.