Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱ ...

 

 

040.1395.171213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքում 2013 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմաններն անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 21,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 27-ը սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները որպես կանխավճար փոխանցել այդ նպատակով գանձապետարանում բացված հատուկ դեպոզիտային հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գանձապետարանում բացել հատուկ դեպոզիտային հաշիվ` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ժամկետով, սույն որոշմամբ կատարված հատկացումների ֆինանսավորումը 2014 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով:

5. Հաստատել սույն որոշման 1-ին կետով աջակցություն ստացող ընտանիքների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

6. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.

2) սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.

3) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.

4) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1395-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                        |Ցուցանիշների փոփոխությունը      |

|                                    |(ավելացումները նշված են դրական  |

|                                    |նշանով)                         |

|                                    |________________________________|

|                                    |ոչ ֆինանսական |ֆինանսական       |

|                                    |ցուցանիշներ   |ցուցանիշներ      |

|                                    |______________|_________________|

|                                    |    տարի      |       տարի      |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային    |Անվանումը                                              |

|դասիչը       |Աջակցություն ՀՀ Լոռու մարզի Գուգարքի գյուղական         |

|_____________|համայնքին                                              |

|1047  |ԾՏ14  |                                                       |

|      |      |Նկարագրությունը                                        |

|      |      |Անհատույց պետական աջակցություն` հրդեհից տուժած         |

|      |      |ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար   |

|_____________|_______________________________________________________|

|Շահառուների  |1. Տրանսֆերտ ստացող   |6             |                 |

|քանակը       |ընտանիքների թիվը      |              |                 |

|_____________|______________________|______________|_________________|

|Գումարը      |                      |X             |21,000.0         |

|(հազ. դրամ)  |                      |              |                 |

|____________________________________|______________|_________________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը|              |                 |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը          |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական,       |

|մասնավոր և  այլ կազմակերպություններին և  անհատներին                  |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում                         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1395-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

.____________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը, հայրանունը|Ընտանիքի |Տրամադրվող      |

|ը/կ|                             |անդամների|աջակցության չափը|

|   |                             |թիվը     |(հազ. դրամ)     |

|___|_____________________________|_________|________________|

|1. |Հովհաննիսյան Սահակ Սամվելի   |4        |3,500.0         |

|___|_____________________________|_________|________________|

|2. |Հակոբյան Վահե Զավենի         |4        |3,500.0         |

|___|_____________________________|_________|________________|

|3. |Բաբախանյան Վանիկ Վռամի       |5        |3,500.0         |

|___|_____________________________|_________|________________|

|4. |Չոբանյան Արթուր Սոսի         |4        |3,500.0         |

|___|_____________________________|_________|________________|

|5. |Սոսյան Արտակ Դավթի           |4        |3,500.0         |

|___|_____________________________|_________|________________|

|6. |Շեկոյան Հարություն Համլետի   |4        |3,500.0         |

|_________________________________|_________|________________|

|    Ընդամենը                     |25       |21,000.0        |

.____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2013
N 1395-Ն
Որոշում