Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 135 ...

 

 

040.1421.201213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1421-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմիններին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ Ազգային ժողով» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «ՀՀ վերահսկիչ պալատ» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «2» թիվը` «3» թվով.

i

2) որոշման N 4 հավելվածի «1154 Համապետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «1161 Վերահսկիչ ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «2» թիվը` «3» թվով.

i

3) որոշման N 5 հավելվածում «ՀՀ Ազգային ժողով» մասի «Մարդատար ավտոմեքենա» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ

 

«._____________________________________________________________________.

|ՀՀ Վերահսկիչ պալատ                 |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01   |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|01. ՀՀ կառավարության պահուստային   |     |     |      |      25,000.0|

|ֆոնդ                               |     |     |      |              |

|___________________________________|_____|_____|______|______________|

|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ                   |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Մարդատար ավտոմեքենա                |ԲԸԱՀ |հատ  |   1  |      15,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Մարդատար ավտոմեքենա                |ԲԸԱՀ |հատ  |   1  |      10,000.0|

._____________________________________________________________________.

«.

 

տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|ՀՀ Վերահսկիչ պալատ                 |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01   |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|01. ՀՀ կառավարության  պահուստային  |     |     |      |      25,000.0|

|ֆոնդ                               |     |     |      |              |

|___________________________________|_____|_____|______|______________|

|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ                   |     |     |      |      25,000.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Մարդատար ավտոմեքենա                |ԲԸԱՀ | հատ |  2   |      16,600.0|

|___________________________________|_____|_____|______|______________|

|Մարդատար ավտոմեքենա                |ԲԸԱՀ | հատ |  1   |       8,400.0|

._____________________________________________________________________.

«.

 

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին իր միջոցների հաշվին ձեռք բերվող 12,000.0 հազ. դրամ արժողությամբ ավտոմեքենան ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1421-Ն
Որոշում