041.1004.051113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2013 թվականի N 1004-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման`
i
1) N 1 հավելվածը «Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) N 2 հավելվածում`
i
ա. Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմը «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով,
բ. հավելվածը «Կ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Վիճակագրական հարցերով աշխատանքային խումբ
Լ. Պետրոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության վարչության
պետ
Գ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային վիճակագրության,
վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության
պետ
Վ. Ջանվելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վճարային
հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի
պետ
Ք. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի
վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Բարսեղյան - ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի արտաքին հատվածի
վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)»: