040.1164.291013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8240.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 17-ի
N 1164-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.48 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|_____________________________________________________________________|
|1.1. Ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |ԵՄ-ի փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի |
| |փորձաքննությունների անցկացում |
|___________| |
|1008 |ԱԾ01 |Նկարագրությունը |
| | |«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական |
| | |լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային |
| | |կազմակերպության կողմից ԵՄ-ի փորձարկման ռեֆերենս մեթոդների|
| | |պահանջներով մեղրի փորձաքննությունների անցկացում |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |Լաբորատոր փորձաքննությունների | | 0.0 |
| |ենթարկվող նմուշների թիվը (հատ)| | |
|___________|______________________________|_____________|____________|
|Որակական |Լաբորատոր փորձաքննությունների | | 0.0 |
| |իրականացում` ստանդարտացման | | |
| |նորմատիվ փաստաթղթերին | | |
| |համապատասխան | | |
|___________|______________________________|_____________|____________|
|Ժամկետայ- |Սննդամթերքի նմուշի լաբորատոր | | 0.0 |
|նության |փորձաքննության իրականացում` | | |
|___________|______________________________|_____________|____________|
| |առավելագույնը` 5 օրում | | 0.0 |
|___________|______________________________|_____________|____________|
| |առավելագույնը` 7 օրում | | 0.0 |
|__________________________________________|_____________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը | X | 8,240.3 |
|(հազ. դրամ) | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1008 Սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ԵՄ-ի պահանջներին համապատասխան մեղրի անվտանգության ապահովում |
._____________________________________________________________________.