040.1093.151013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1093-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մշակութային միջոցառումների իրականացման շրջանակներում Երևան ժամանած հյուրերի կեցության ծախսերը փոխհատուցելու նպատակով «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 10,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1093-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |___________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|_____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1. Ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Մշակութային միջոցառումների իրականացում |
|___________| |
|1168 |ԱԾ07 |Նկարագրությունը |
| | |Երևան ժամանած հյուրերի կեցության ծախսերի փոխհատուցում |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |միջոցառումներ | | |
|_________________________________________|_____________|_____________|
|Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը | X | 10,000.0|
|(հազ. դրամ) | | |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման |
|բարձրացում արվեստի ոլորտում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«ԳՈԼԴԵՆ ՓԱԼԱՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ |
._____________________________________________________________________.