Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹ ...

30.11.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.1999  -ից մինչեւ   30.11.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.99 թիվ 725 որոշում)

i

040.0416.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 416

 

i

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551, 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրերի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117, 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555, 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշումներով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրերի իրականացումն ապահովելու, խմելու և ոռոգման համակարգերի օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների թերի կատարման հետևանքով առաջացած ֆինանսական հիմնահարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ճշգրտելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետի հետ, Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի «ՀԱԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 12961,0 մլն դրամ ոչ հարկային պարտավորություններից 7962,0 մլն դրամը համապատասխանաբար վերաձևակերպել նշված ընկերություններին դեբիտորական պարտքեր ունեցող «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության համար որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին ունեցած պարտքեր:

2. Սույն որոշման 1-ին կետով վերաձևակերպման ենթակա 7962 մլն դրամի պարտքային պարտավորություններից 3400 մլն դրամը ձևակերպել 1999 թվականի հունվարի 1-ի, իսկ 4562 մլն դրամը` 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին`

ա) 10-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վերաձևակերպումներն իրականացնելու համար.

բ) մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մնացած 4999 մլն դրամի վերաձևակերպման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 416
Որոշում