040.0414.100699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 414
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 19-ի «Ռադիո և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները մրցույթով հատկացնելու և հեռարձակման լիցենզիա տալու կարգի մասին» N 171 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի հատկացնել ՖՄ տիրույթում 107,6 ՄՀց ռադիոհաճախություն:
2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացնել ձայնային ծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից: