(ուժը կորցրել է բացառությամբ 2-րդ կետի 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0407.100699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 407
i
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Միջազգային մրցույթով մասնավորեցնել «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը (յուրաքանչյուր բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը):
(1-ին կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)
2. Ստեղծել մրցույթային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:
4. Հաստատել էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների սեփականաշնորհման մրցույթի նախնական որակավորման հրավերը (կցվում է):
5. Մրցութային հանձնաժողովին` մրցույթը կազմակերպել և անցկացնել Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 1998 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության և «Ռայֆայզեն ինվեսթմենթ էյ Ջի» ու «Բի էս էյ Լիմիթիդ» միջազգային խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի միջև ստորագրված պայմանագրին համապատասխան:
i
6. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(6-րդն կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)
7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի օգոստոսի 15-ը «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, իսկ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթի նախնական որակավորված մասնակիցներին տրամադրվող մրցութային փաստաթղթերով սահմանվող պայմանները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(7-րդն կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:
(որոշումը փոփ. 25.11.00 N 766 որոշում)
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1005-Ա որոշման
ԿԱԶՄ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Մ. Հարությունյան - ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
(համաձայնությամբ)
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային
ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Կ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական
դաշնակցություն» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Ժ. Գալստյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
«Ագրոարդյունաբերողների ժողովրդական միավորում»
պատգամավորական խմբի անդամ (համաձայնությամբ)
Գ. Գասպարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք և
միաբանություն» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Ա. Կետիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբի
անդամ (համաձայնությամբ)
Գ. Մանուկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի
կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Հ. Փամբուկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդական
պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ Նախագահի օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
քարտուղար)
(կազմը խմբ. 12.01.00 թիվ 10, 11.04.00 թիվ 166, 13.09.00 թիվ 563, 25.11.00 թիվ 766, 08.05.01 թիվ 411, 18.07.02 թիվ 1005-Ա որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 10-ի N 407 որոշմամբ
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՎԵՐ
էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների
սեփականաշնորհման մրցույթի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` տնօրինելու էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերը:
Նշված ընկերությունները բաժնետիրական ընկերություններ են և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ազգային դիստրիբյուտորները:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը (վերահսկիչ փաթեթը) սեփականաշնորհել միջազգային մրցույթում բաժնետոմսերի փաթեթների վաճառքի միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է ներկայացնելու նախնական որակավորման հայտեր: Սեփականաշնորհումը կսկսվի Երևանի բաշխիչ ցանցից, էլեկտրաէներգիա բաշխող մնացած երեք ցանցերը կսեփականաշնորհվեն զուգահեռաբար կամ, հետևելով դրան, հաջողակ մրցակիցը բաժնետոմսի փաթեթի համար պետք է կատարի կանխիկ ներդրում ու, ի հավելումն դրան, պետք է առաջարկի արդիականացմանն ուղղված ներդրումների հնգամյա պլաններ:
Այն շահագրգիռ կողմերը, որոնք կհամապատասխանեն ստորև շարադրված չափանիշներին, հրավիրվում են նախնական որակավորման` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 20-ը:
1. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է ունենա տարեկան հասույթ, որը գերազանցում է հարյուր հիսուն միլիոն ԱՄՆ-ի դոլարը:
2. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է լինի էներգետիկայի ոլորտի օպերատոր` էներգետիկայի ոլորտի գործառնություններից ստացված առնվազն հարյուր միլիոն ԱՄՆ-ի դոլար տարեկան հասույթով:
Բոլոր շահագրգիռ կողմերը և մրցող կոնսորցիումները, որոնք համապատասխանում են նշված երկու չափանիշներին, կարող են նախնական որակավորվել անգլերենով (բացի անգլերենից, որը պարտադիր է, հնարավոր է նաև լրացուցիչ հայերենով և ռուսերենով)` ներկայացնելով հետևյալ տեղեկությունները`
1. Անունը և կենտրոնակայանի հասցեն.
2. Նախնական որակավորման հետ կապված բոլոր հարցերում պատասխանատու անձանց անունները, պաշտոնները, հասցեները, հեռախոսահամարները և ֆաքսի համարները.
3. Իր գործունեության մասին նկարագրություն` ոչ ավելի, քան 5 էջի սահմաններում` ներառյալ էներգետիկայի ոլորտում իր ընթացիկ գործունեության նկարագրությունը.
4. Վերջին տարեկան հաշվետվության պատճենը.
5. Լիազորված գործադիր ղեկավարի կողմից ստորագրված նամակ, որով հաստատվում է, որ մրցողը կամ կոնսորցիումը համապատասխանում է նշված չափանիշներին, և, որ մրցողը շահագրգռված է մասնակցելու մրցույթին:
Տեղեկությունների փաթեթների բնօրինակները պետք է ուղարկվեն խորհրդատուներին, որոնց` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ընտրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:
Խորհրդատուներ
.____________________________________________.
| «ՌԱՅՖԱՅԶԵՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ Էյ ՋԻ» ընկերություն |
| |
| «ԲԻ ԷՍ ԷՅ ԼԻՄԻԹԻԴ» ընկերություն |
| |
| Մարկո Պոնգրաց-Լիպիտ |
| Ռայզներշտրասսե 40 |
| Ա-1030, Վիեննա, Ավստրիա |
| Հեռ.` +43(1) 710-5400-47 |
| Ֆաքս` +43(1) 710-5400-69 |
.____________________________________________.
Տեղեկությունների փաթեթի պատճենը պետք է ուղարկվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն պրն Բագրատ Ենգիբարյանին` հետևյալ հասցեով`
Հայաստանի Հանրապետության , քաղ. Երևան,
կառավարական տուն 1,
N 95 սենյակ:
Հեռ.` (3742) 52-34-71
Ֆաքս` (3742) 151-736
Նախնական որակավորման համար վճար չի գանձվում:
Նախնական որակավորված մրցակիցները պարտավոր չեն ներկայացնել մրցույթի առաջարկ: Նախքան մրցույթի առաջարկ ներկայացնելու պահը` մրցակիցը կարող է ներգրավել կամ չներգրավել իր կոնսորցիումի անդամներին: Բոլոր մրցակիցները, որոնք նախապես կորակավորվեն, կտեղեկացվեն ֆաքսիմիլեով` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 24-ը: Մրցութային փաստաթղթերը կառաքվեն 1999 թվականի սեպտեմբերի 10-ին, նախնական որակավորված մրցակիցների համար առաքումն անվճար է: Մրցութային փաստաթղթերը կստանան միայն նախնական որակավորված մրցակիցները, որոնց կթույլատրվի ներկայացնել մրցութային առաջարկներ: Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետը 1999 թվականի նոյեմբերի 12-ն է: