040.1051.031013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2013 թվականի N 1051-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1051-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
.________________________________________________________________.
|Գնման առարկայի |Ցուցանիշների |
|____________________________________________|փոփոխությունը |
|անվանումը |գնման|չափի|(ավելացումները |
| |ձևը |միա-|նշված են դրական |
| | |վորը|նշանով) |
| | | |___________________|
| | | |քանակը |գումարը |
| | | | |(հազ. |
| | | | |դրամ) |
|______________________________________________________|_________|
|ՀՀ կառավարության աշխատակազմ | 12,600.0|
|______________________________________________________|_________|
|Բաժին 11, խումբ 01, դաս 01 |ՀՀ կառավարության | 12,600.0|
| |պահուստային ֆոնդ | |
|______________________________________________________|_________|
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 12,600.0|
|______________________________________________________|_________|
|Տրանսպորտային սարքավորումներ |ԲԸԱՀ |հատ | 2.0 | 12,600.0|
.________________________________________________________________.