Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 17 ...

 

 

040.0746.190713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 746-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 10.1-րդ և 17-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» N 1787-Ն որոշման 1-ին կետով հաստատված Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 746-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ 2013 թ.

 

ԳԻՐՔ 1

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԳԻՐՔ 1. ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

Ներածություն

Գլուխ 1
Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական 1. Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն 1) Աշխարհագրական պայմանները 2) Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները 2. Ռեսուրսաապահովվածություն 1) Հողային ռեսուրսներ ա. Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման միտումները բ. Բնակավայրերի հողերը և յուրացման միտումները գ. Հատուկ պահպանվող տարածքներ 2) Ջրային ռեսուրսները և յուրացման միտումները 3) Հումքային ռեսուրսները և յուրացման միտումները 4) Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումները Ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտությունը 3. Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական 1) Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի վերլուծություն 2) Տարածքային ռեսուրսների վերլուծություն և գնահատական 3) Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի վերլուծություն և գնահատական 4. Տարածքի էկոլոգիական հիմնակմախքի վերլուծություն և գնահատական 1) Սևանա լճի անտրոպոգեն էվտրոֆացման առանձնահատկությունները 2) Հողածածկույթի վիճակի գնահատականը 3) Բնական էկոհամակարգեր, գենետիկական կենսաբազմազանություն, էկոհամակարգերի որակը և խոցելիությունը ա. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բուսական աշխարհը բ. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու կենդանական աշխարհը 4) Մթնոլորտի պահպանություն 5) Գիլի լճի վերականգնման հիմնահարցերը 6) Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրհավաք ավազանների բնապահպանական խնդիրները 5. Մարզի տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումն` ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի 1) Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի վերլուծություն

 

Գլուխ 2
Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները

 

Ներածություն

6. Ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը բնական և քաղաքաշինական բաղկացուցիչների վրա

1) Սևանա լճի հայելու մակարդակի խնդիրը

2) Ջրածածկման /ողողման/ ենթակա տարածքների հիմնախնդիրները

ա. Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրումը

բ. Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրումը

գ. Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիրը

դ. Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրները

ե. Ջրասուզվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրսբերման խնդիրները

7. Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման և կազմակերպման սկզբունքները

1) Ռեկրեացիոն գոտու սահմանների որոշումը

2) Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը և հատակագծային պայմանների բարելավման միջոցառումները

3) Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության որոշումը

4) Ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքը

8. Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղությունները

9. ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային զարգացման հնարավորությունները

10. Սևանա լճի ջրհավաք ավազանի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

1) Ավտոմոբիլային տրանսպորտ

2) Ռազմավարական նշանակության ճանապարհներ

3) Զբոսաշրջության ուղիներ

4) Երկաթուղային տրանսպորտ

5) Օդային տրանսպորտ

11. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում

1) Ջրամատակարարում

2) Ջրահեռացում

3) Էներգամատակարարում

12. Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ

1) Գեղարքունիքի մարզի (տարածաշրջաններով) դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ տարածքային հնարավորությունների

2) Մարզի առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիկական տարողունակության հաշվարկն ըստ ջրային պաշարների

3) Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների

4) Մարզի դեմոգրաֆիական տարողունակության ընդունված տարբերակը

13. Ֆունկցիոնալ գոտիավորումը և գոտիների քաղաքաշինական կազմակերպման կատարելագործման ռեժիմները

1) Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի տարածքային կազմակերպման խնդիրները

2) Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքների զարգացման հիմնախնդիրները

14. Սևանի ջրհավաք ավազանի էկոլոգիական հիմնակմախքի բարելավումը

1) էկոլոգիական հիմնակմախքի բարելավման քաղաքաշինական միջոցառումներ

2) Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման ինժեներական և հատակագծային միջոցառումները

15. Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի իրականացման առաջնահերթ միջոցառումները

 

ԳԻՐՔ 2. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

    1.    Սևանա  լճի ջրհավաք ավազանը ՀՀ տարաբնակեցման       Մ 1:  400 000

          համակարգում

    2.    Հենակետային հատակագիծ                             Մ 1:   50 000,

    3.    Տարածքի համալիր գնահատման հատակագիծ               Մ 1:  200 000*

    3.1.  Սեյսմիկ շրջանացման քարտեզ                         Մ 1:  100 000

    3.2.  Լանդշաֆտա-տիպոլոգիական շրջանացում                 Մ 1:  200 000

    3.3.  Վերլուծություն ըստ լանջերի դիրքադրությունների     Մ 1:  200 000

    3.4.  Ափի կտրվածքը                                      Մ 1:  200 000

    3.5.  Գետերի ջրատարողությունը                           Մ 1:  200 000

    3.6.  Բարենպաստության աստիճանը ձմեռային ռեկրեացիայի     Մ 1:  200 000

          համար ըստ գործոնների հանրագումարի

    3.7.  Պատմամշակութային, հնագիտական և  բնության          Մ 1:  200 000

          հուշարձաններ

    3.8.  Կենդանական աշխարհը (որսի ռեսուրսներ)              Մ 1:  100 000

    4.    Սևանա  լճի ջրհավաք ավազանի հատակագծային           Մ 1:  200 000

          հեռանկարային կառուցվածքը

    4.1.  Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքը         Մ 1:   50 000

    5.    Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացման       Մ 1:  100 000*

          ռեսուրսները (օգտակար հանածոների տեղաբաշխման

          ուրվագիծ)

    6.    Հեռանկարային ճանապարհային ցանց                    Մ 1:  100 000

    7.    Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային       Մ 1:  200 000

          զարգացումը

    8.    Շրջակա միջավայրի պահպանության և  ռացիոնալ         Մ 1:  200 000

          բնօգտագործման (ինժեներական և ագրոտեխնիկական)

          միջոցառումները

    9.    Հիդրոլոգիական կայանները                           Մ 1:  200 000

    10.   Բուսականությունը                                  Մ 1:  200 000

 

* Գծագրերը մշակված են Մ 1: 50 000-ով, տպագրված են Մ 1: 100 000 կամ Մ1: 200 000-ով

 

Ներածություն

 

Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Սևանա լճի ջրհավաք ավազանը` կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ` հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը և լճի էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշմամբ հաստատվել է Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով անցած տարիների ընթացքում խնդրո առարկա տարածքի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, համայնքների վարչական սահմանների փոփոխությունները, և որպես հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի` ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին» N 1749-Ն հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1391-Ն որոշման 2-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխման ենթարկել վերը նշված տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթուղթը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթները, նախագծման օբյեկտի հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, հաստատված տարածական պլանավորման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերը, մասնավորապես` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան:

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծային աշխատանքները կատարվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, սահմանված կարգով կազմված տեխնիկական առաջադրանքին համապատասխան` «Հայնախագիծ» ԲԲԸ (տնօրեն` Գ. Ազիզյան) կողմից: Տեխնիկական առաջադրանքով հիմնավորված է նախագծում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը` պայմանավորված ՀՀ ավազանային կառավարման տարածքները և դրանց կառավարման պլանները սահմանող` ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391-Ն որոշմամբ կատարված փոփոխություններին Նախագիծը համապատասխանեցնելու, ինչպես նաև Նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու անհրաժեշտությամբ:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի հիման վրա` Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանների քարտեզագրական ճշգրտման շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հստակեցվել են քարտեզագրական փաստաթղթերում Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրհավաք ավազանի գոտին` վերացնելով քարտեզագրական նյութերում առկա որոշ անհամապատասխանություններ:

Այդ կապակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ լիազոր մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ:

ՀՀ կառավարության 01.11.2012 թ.-ի թիվ 1391-Ն որոշման իրագործման նպատակով Ջրի Ազգային Խորհուրդը 10.07.2013 թ. նիստում հավանություն է տրվել ճշգրտված Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի քարտեզագրական նյութերին և համապատասխան պատկան մարմինների առաջարկների հիման վրա թունելի շուրջ Սևանա լճի ջրհավաք ավազանի սահմանները հստակեցնելուն, այն է`

Որոտան-Սևան թունելի երկարությամբ և թունելի առանցքից 3000.0-ական մետր հորիզոնական գծային չափերով շերտագիծն ընդունել որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն, ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լիճ տեղափոխվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` վերը նշված ելակետային տվյալները ներառել ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391-Ն որոշման 2-րդ կետի համաձայն մշակվող Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծում` որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու մաս:

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակմանը ներկայացվող պահանջները ներառում են տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման և բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, վերարտադրության, արդյունավետ կառավարման, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի կայուն օգտագործման փոխկապակցվածության ապահովման և բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխություններից բխող խնդիրներ:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով` Սևանա լիճը` Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարան է: Որպես ջրհավաք ավազան սահմանված է այն տարածքը, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար: Օրենքով առանձնացված են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիները:

Կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: «Սևան» ազգային պարկի տարածքը, Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա:

Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Անմիջական ազդեցության գոտու մասն են կազմում` անմիջականորեն լճին հարող ջրբաժանի տարածքը, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների (մինչև Կեչուտի ջրամբար) տարածքները, Որոտան-Սևան թունելի երկայնքով` թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները: Հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի և Գեղարքունիքի մարզի վարչատարածքային բաժանման առանձնահատկությունները (Ճամբարակի տարածաշրջանի մի հատվածը դուրս է մնում ջրհավաք ավազանից), տնտեսական կապերի ընդհանրությունը, կառավարման համակարգի արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը, նախագծում ընդգրկվել է ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի որոշակի տարածքային հատվածներ:

Նախագծի մշակման հիմնական նպատակը տարածքի հատակագծային ռացիոնալ կազմակերպումն է` բնական և տարբեր աստիճանների յուրացվածություն ունեցող ուրբանիզացված միջավայրերի փոխկապակցվածության, հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ստեղծման և քաղաքաշինական, տնտեսական, ռեկրեացիոն, էկոլոգիական բազմազան կապերի ընդհանրության հաշվառումով:

 

ՏԱՐԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՔՍՈՆՈՎ`

 

. Հանրապետություն

. Մարզ

. Տարածաշրջան (ջրհավաք ավազան)

 

______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

. Բնական ռեսուրսների (տարածքային, գյուղատնտեսական, ռեկրեացիոն, ջրային, հումքային) գնահատականը և բնական համալիրների խախտվածության աստիճանի բնութագրերը, դրանց յուրացման առաջնահերթ միջոցառումների մշակումը` տնտեսական և քաղաքաշինական սահմանափակումների բացահայտումով, այն համապատասխանեցնելով բնական ռեսուրսների պոտենցիալին և արժեքավորությանը և մանրամասնեցնելով հետևյալ ուղղություններով.

. Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում.

. Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում (էներգետիկ, ոռոգման, տնտեսական, խմելու և այլն).

. Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում` միջճյուղային և միջմարզային տնտեսական կապերի և կոմունիկացիաների ստեղծման հեռանկարների գնահատականով.

. Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում, ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ համակարգի ձևավորում և ռեսուրսների կայուն օգտագործում:

. Տարածքի հատակագծային կազմակերպում` ֆունկցիոնալ գոտիավորումով, գոտիների սահմանների ճշգրտումով` հաշվի առնելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով առանձնացված կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների տարածքային կազմակերպման առանձնահատկությունները և օրինաչափությունները, ինչպես նաև գոյություն ունեցող նորմատիվային փաստաթղթերը.

. Սևանա լճի էկոտոնի սահմանների փոփոխությունները լճի մակարդակի բարձրացումից հետո (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշում):

Նախագծի մշակման համար հիմք են ծառայել.

- Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ 2001 թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը:

- ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշումը.

- ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2007-2011 թթ:

- ՀՀ կառավարության կողմից 2004-2007 թթ. հաստատված` Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերը.

- Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը (2008-2011 թթ.) մշակված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատանքային խմբերի միջոցով:

- Բոլոր շահագրգիռ նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի նյութերը:

Նախագծային առաջարկություններում արտացոլված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման և ողողման ենթակա տարածքներին առնչվող խնդիրները:

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ԳԼՈՒԽ 1
Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական Տարածքի քաղաքաշինական վերլուծության ընթացքում հաշվի են առնված տարածքի քաղաքաշինական կազմակերպման վրա ազդող գործոնները` բնական-աշխարհագրական, ռեսուրսային, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, ինչպես նաև դրանց բազմաբնույթ փոխկապակցվածությանը և արդի քաղաքական-տնտեսական զարգացման փուլում այդ գործոններին ներկայացվող պահանջները (արտաքին կապերի, սահմանային գոտու նշանակությունը, սեփականատիրության բազմազանությունը, հողօգտագործման վճարովիությունը, համայնքների ինքնակառավարման խնդիրները, բնակչության թվաքանակի հաշվարկների, զբաղվածության ապահովման խնդիրները և այլն): 1. Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն 1) Աշխարհագրական պայմանները. Ջրհավաք ավազանի Սևանա լճին հարող տարածքն իրենից ներկայացնում է բարձր լեռներով շրջապատված եռանկյունաձև գոգավորություն, որը միջլեռնային խոշոր տեկտոնական իջվածք է: Իջվածքի հատակային մասը զբաղեցնում է Սևանա լիճը, որի հատակը ծովի մակերևույթից բարձր է մոտ 1800-1820 մետր, իսկ շրջակա լեռների առանձին գագաթների բարձրությունը հասնում է մինչև 3600 մ: Ավազանը եզրավորում են` արևմուտքից Գեղամա (Աժդահակ 3598 մ), հարավից` Վարդենիսի (Վարդենիս` 3520 մ), հրաբխային լեռնավահանները, հյուսիս-արևելքից` Արեգունու, արևելքից` Սևանի (Հինալ` 3367 մ) և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: Արտանիշ և Նորատուս հրվանդանների միջև ձգված է մի ստորերկրյա պատնեշ, որով լիճը բաժանվում է երկու ավազանի` Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Մինչև իջեցումը լճի միջին խորությունը 41.3 մետր էր, Մեծ Սևանինը` 37.7 մ, Փոքրինը` 50.9 մ, առավելագույնը` Փոքր Սևանի հյուսիս-արևելյան մասում կազմում էր 98.7 մ, իսկ լճի մակարդակը 1916 մ էր: Մեր թվարկության մոտ 2000 տարվա ընթացքում մակարդակի տատանումների ամպլիտուդը մեծ չի եղել, իսկ 1880 թ. հետո` ոչ ավելի քան 3 մ, 1900 թ.-ից մինչև 1931 թ. ընդամենը 50 սմ` պայմանավորված օդերևութաբանական գործոններով:

 

.__________________________________________.

| ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ      |

.__________________________________________.

._____________________. ._____________________. ._____________________.

|    ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ     | |ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ (ՀԱՆԳԻՍՏ  |

|                     | |ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ         | |ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ)  |

|                     | |ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ          | |ՏԱՐԱԾՔՆԵՐԻ           |

._____________________. ._____________________. ._____________________.

._____________________. ._____________________________________________.

|ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ | |ՖԻԶԻԿԱ-ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ                |

|ՊԱՅՄԱՆՆԵՐ            | |                                             |

._____________________. ._____________________________________________.

._____________________. ._____________________. ._____________________.

|ՇԻՆԱՐԱՐԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ   | |ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ       | |ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ     |

|ՊԱՅՄԱՆՆԵՐ            | |ՊԱՅՄԱՆՆԵՐ            | |ՊԱՅՄԱՆՆԵՐ            |

._____________________. ._____________________. ._____________________.

.___________________.              |                       |

|ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ   |              |                       |

|ՊԱՅՄԱՆՆԵՐ          |              |                       |

.___________________.              |                       |

._____________________________________________________________________.

|                    ՀՈՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ                           |

._____________________________________________________________________.

._____________________. ._____________________. ._____________________.

|ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ    | |ՋՐԱՅԻՆ ԵՎ            | |ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ    |

|                     | |ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ         | |                     |

|                     | |ՊԱՅՄԱՆՆԵՐ            | |                     |

._____________________. ._____________________. ._____________________.

|                        |            ._____________________.

|                        |            |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ           |

|                        |            |ՌԵՍՈՒՐՍՆԵՐ           |

|                        |            ._____________________.

._____________________________________________________________________.

|                    ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ                             |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                     ՀՈՒՄՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ                            |

._____________________________________________________________________.

._____________________. ._____________________. ._____________________.

|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ| |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ| |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ|

|ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ    | |ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ    | |ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ    |

._____________________. ._____________________. ._____________________.

|   |                       |           .________________|___.   |

|   | .________________________________________________. |   |   |

|   |_|    ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ       |_|   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   |_| ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ        |_|   |   |

|   | | ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ                                    | |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   |_| ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ          |_|   |   |

|   | | ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՎ                            | |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   |_| ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ       |_|   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   | .________________________________________________. |   |   |

|   ._|     ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ             |_.   |   |

|     .________________________________________________.     |   |

|     .________________________________________________.     |   |

|     | ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ ԱՆՏՐՈՊՈԳԵՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ    |     |   |

|     .________________________________________________.     |   |

|          |                     |      ._________|__________.   |

._____________________. ._____________________. ._____________________.

|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    |

|ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ    | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ-          |

|                     | |ՀԱՄԱՐ                | |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ         |

|                     | |                     | |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |

._____________________. ._____________________. ._____________________.

 

Լճի ջրի մակարդակը 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1898.24 մ, 2008 թ. դեկտեմբերի 31-ին` 1898,85 մ, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 31-ին` 1899.24 մ, 2011 թ.` 1900.19 մ, 2013 թ. հունիսի 14-ի դրությամբ` 1900.57 մ:

Ռելիեֆի բնույթը, ինչպես նաև աշխարհագրական դիրքն իրենց կնիքն են դրել ամբողջ ավազանի տարածքի վրա` առաջացնելով կլիմայի, հողաբուսական ծածկույթի և այլ տարրերի զգալի տարբերություններ լանդշաֆտային ուղղաձիգ տարբեր գոտիներում: Բնական պայմանների բազմազանությունն իր ազդեցությունն է թողել մարդու տնտեսական գործունեության վրա: Տարաբնակեցման համար պիտանի տարածքն ընդգրկում է մինչև 2000-2100 մ բացարձակ բարձրությունները, որոշ հատվածներում` ռելիեֆային բարդ պայմանների պատճառով գերազանցում է ընդունված մակարդակը, հասնելով 2350 մետրի: Բնակավայրերը տեղադրված են գետահովիտներում, կառուցապատման համար բարենպաստ տարածությունների սակավությունը արևելյան, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան տարածքներում ստեղծել է բնակեցման տարածքների տարբեր խտություններ արևելյան, արևմտյան և հարավային ափերում (մանրամասն տրված է «Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական» ենթաբաժնում):

Մակերևույթի խիստ մասնատվածությունը, բացարձակ բարձրությունների տարբերությունը, մեծ թեքությունները (Գիրք 2, գծագիր N 4.3.) դժվարացրել են գյուղատնտեսական յուրացումը` իջեցնելով հողօգտագործման տնտեսական արդյունավետությունը (մշակովի հողատարածությունները կազմում են մարզի հողային ֆոնդի ընդամենը 18.5%-ը), Սևանի ավազանի ցածրադիր մասը զբաղեցնում են լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնք Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերում հասնում են 2500-2600 մ, իսկ Գեղամա լեռնավահանի լանջերում 2300 մ-ից արդեն սկսվում են մերձալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են անասնապահության համար:

Սևանի ավազանի Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հարթությունները օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով (մշակովի հողահանդակներ): Տափաստանային գոտուց բարձր տեղաբաշխված է լեռնաանտառային գոտին (հիմնականում Սևանի և Փամբակի լեռնաշղթաների վրա): Սևանի լեռնաշղթայի վրա պահպանված գիհուտները և կաղնուտները ռելիկտային բնույթ ունեն: Սրանց գոյությունը վկայում է, որ ծառային բուսականության զարգացման համար բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Սանիտարահիգիենիկ, ռեկրեացիոն պայմանների բարելավման նպատակով անհրաժեշտ է անտառածածկույթի տոկոսի մեծացմանն ուղղված աշխատանքների իրականացում: 2300 մ ից մինչև 2800-3000 մ տարածված են մերձալպյան մարգագետինները, որից բարձր` ալպյան մարգագետիններն են (Գիրք 2, գծագիր N 4.2.):

Տարեկան միջին ջերմաստիճանը Սևանի ավազանի ցածրադիր մասերում 4-60 C է: Հուլիս, օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը լճափի մոտ 15.60 C է, իսկ 2400 մ վրա` 14 -ից 14.50 C: Նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -330 C (Գավառ): Ձմռանն ամենուրեք գոյանում է կայուն ձնածածկույթ: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը լճափնյա մասում չի անցնում 500 մմ-ից, ընդ որում առատ տեղումները Ձկնագետի ավազանում են: Հարավ-արևելյան հատվածը (Մասրիկի հովիտ) ամենից չորն է, տեղումների բազմամյա միջին տարեկան արժեքը կազմում է 432 մմ: Ձմռան կայուն ծածկույթն ունի 120-150 օր միջին տևողություն, ընդ որում ձյան շերտի հաստությունը տարբեր է (լճի արևելյան և հարավ-արևելյան ափերին 10-20 սմ, հարավային ափերին` 30-50 սմ, Վարդենիսի, Գեղամա լեռնավահանների լանջերին, 2300-2400 մ բարձրությունների վրա` 50-70 սմ):

Լճի հարավային ափերին ամառը տևական է և նպաստավոր է պտղատու, բանջար-բոստանային կուլտուրաների մշակման համար: Լճի ազդեցության շնորհիվ է, որ Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում աճում են խնձոր, տանձ, սալոր, բալ և այլ պտուղներ, մինչդեռ Վերին Ախուրյանի նույն բարձրություններում ընդհանրապես բացակայում է ծառային բուսականությունը: Սևանի արևելյան, Արեգունու ափերին նույնպես կան լավ պայմաններ պտղաբուծության զարգացման համար: Սահմանափակող գործոնը միայն ոռոգման ջրի պակասի խնդիրն է, որի լուծման պարագայում Արեգունու ափը կարող է դառնալ Սևանի ավազանի ամենապտղատու մասը:

Բարդ ռելիեֆը, մեծ բացարձակ բարձրությունները դժվարացնում են տրանսպորտային ցանցի հավասարաչափ բաշխումը: Հիմնական մայրուղիները անցնում են Սևանա լճի ափամերձ հարթ տարածքներով` նվազեցնելով ափամերձ շերտի ռեկրեացիոն հնարավորությունները:

2) Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները.

Սևանա լճի ջրհավաք ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները բավականաչափ բարդ են: Ըստ ՍՊԱԾ-ի կողմից մշակված մանրամասն սեյսմատեկտոնական շրջանացման քարտեզի (Մ 1: 50 000) Սևանա լճի հյուսիս-արևելյան և հյուսիսային ափերով անցնում է ակտիվ տեկտոնական ճեղքվածք` 0.5-0.6 սմ/տարի շարժումով: Ճեղքվածքի երկու կողմում` 200 մ լայնությամբ, արգելվում է կապիտալ շինարարությունը: Գրունտների առավելագույն արագացումները (0.5 G-ից մեծ) գրանցված են Սևանա լճի արևելյան և հյուսիս-արևելյան ափերում: Առավել բարենպաստ են Սևանա լճի հարավային և արևմտյան ափերը, որտեղ գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.2-0.3 G-ի սահմաններում (Գիրք 2, գծագիր N 4.1.):

Բնակավայրերի մեծ մասը տեղադրված են գետահովիտներում, որտեղ լայն տարածում ունեն գեոդինամիկ պրոցեսներից սահքերը, հեղեղները: Սևանի և Արեգունու լեռնաշղթաների լճահայաց լանջերն աչքի են ընկնում չորությամբ, որի պատճառով հողմահարման պրոցեսները ուժեղ են: Լեռնաշղթայից հոսող գետերը առաջացրել են խոր V-աձև հովիտներ, որոնց թեք լանջերից մեծ քանակությամբ հողմնահարված նյութեր են տարվում հեղեղներով և կուտակվում արտահոսման կոներում: Սևանի մակարդակի իջեցումից հետո ուժեղացել է գետային էրոզիան, հատկապես Սևանի արևմտյան և հարավ-արևելյան ափերում: Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Մասրիկը արդեն ստեղծել են 6-10 մ խորությամբ հովիտներ: Գետերի ստորին հոսանքներում ուժեղ է ոչ միայն խորքային, այլև կողային էրոզիան, որի հետևանքով քանդվում են գետի ափերը` առաջացնելով գալարներ (մեանդրներ): Այդ պատճառով լճափնյա տարածքներում Մարտունի, Գավառագետ գետերի կամուրջների հիմքերը թուլանում են, անհրաժեշտ են ամրացման աշխատանքներ կամ նոր կամուրջների կառուցում (օր. Արգիճի գետի կամուրջը): Տարածքի տարբեր հատվածներում, հիմնականում գետահովիտներում (Գավառագետ, Ձկնագետ և այլն) տարածված են տարբեր մասշտաբի և ծագման սահքեր և քարահոսքեր: Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հովիտներում տարածված են ճնշումային արտեզյան ջրեր, որի հետևանքով այդ տարածքներում բարձր է գրունտային ջրերի մակարդակները (Գիրք 2, գծագիր N 4):

 

2. Ռեսուրսաապահովվածություն

Բնական ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները.

Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման և տարաբնակեցման համակարգի կատարելագործման գործընթացում կարևորվում է ռեսուրսային ներուժի գնահատումը, ներկա սոցիալ-տնտեսական զարգացման փուլում դրանց յուրացման միտումները և օգտագործման ռացիոնալ ուղիների որոշումը, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման խթանումը` բնօգտագործման առաջավոր մեթոդների կիրառմամբ: Ռեսուրսային ներուժի գնահատականը տրվում է ամբողջ Գեղարքունիքի մարզի կտրվածքով.

1) Հողային ռեսուրսներ

 

Գեղարքունիքի մարզի հողային ֆոնդն ըստ ՀՀ 01.07.2009/2012 թ. հողային հաշվեկշռի

 

.________________________________________________________________.

|  |Գեղարքունիքի մարզի վարչական տարածքը (հազ. հա)|      534.916 8|

|__|_____________________________________________|_______________|

|  |որից`                                        |               |

|__|_____________________________________________|_______________|

|1 |Գյուղատնտեսական նշանակության հողեր           | 348.5/345.1427|

|__|_____________________________________________|_______________|

|2 |Բնակավայրերի հողեր                           |  21.78/21.5883|

|__|_____________________________________________|_______________|

|3 |Արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ  |    3.01/3.6938|

|  |արտադրական նշանակության                      |               |

|__|_____________________________________________|_______________|

|4 |Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ     |    1.55/1.3698|

|  |նշանակության                                 |               |

|__|_____________________________________________|_______________|

|5 |Հատուկ պահպանվող տարածքներ                   | 143.2/148.9543|

|__|_____________________________________________|_______________|

|6 |Հատուկ նշանակության                          |    0.27/0.2596|

|__|_____________________________________________|_______________|

|7 |Անտառային                                    |  14.59/11.9512|

|__|_____________________________________________|_______________|

|8 |Ջրային                                       |     1.3/1.3392|

|__|_____________________________________________|_______________|

|9 |Պահուստի                                     |      0.62/0.62|

.________________________________________________________________.

 

Հաշվեկշիռը ամբողջությամբ տրված է ՀԱՎԵԼՎԱԾ 1-ում:

 

Հողային ֆոնդի բաշխվածությունն ըստ սեփականության սուբյեկտների

 

.__________________________________________________.

|ա |քաղաքացիների                          |   80.68|

|__|______________________________________|________|

|բ |իրավաբանական անձանց                   |    0.63|

|__|______________________________________|________|

|գ |համայնքային                           |   154.5|

|__|______________________________________|________|

|դ |պետական                               |   299.0|

|__|______________________________________|________|

|ե |օտարերկրյա պետությունների, միջազգային |   0.015|

|  |կազմակերպությունների                  |        |

.__________________________________________________.

 

ա. Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզի բարդ լեռնային ռելիեֆը, տարաբնակեցման համար պիտանի տարածքի սահմանափակվածությունը (մարզի հարավային մասում, որտեղ հիմնականում սարահարթ է, բնակավայրերը գետահովիտներով հասել են մինչև 2200 - 2300 մ բացարձակ բարձրությունները), տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրվածությունը բնակեցման համար պիտանի տարածքներում, բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունը (արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկ), գեոդինամիկ պրոցեսների (սահքեր, հեղեղներ) առկայությունը, Սևանա լճի էկոտոնի փոփոխությունները, ապօրինի կառուցապատումներն ու հողազավթումները էապես նվազեցրել են գյուղատնտեսական, հատկապես` դաշտավարության նպատակներով օգտագործվող հողատարածքները:

1950 թ. համեմատությամբ գյուղատնտեսական հողատարածքները նվազել են շուրջ 37%-ով: Ընդ որում վարելահողերի քանակն իջել է 19.0-20.0%-ով, խոտհարքը` 3.0-4.0%-ով, արոտները` 15.0-16.0%-ով, որոշակի աճել են բազմամյա տնկարկներով զբաղեցրած տարածքները:

Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման վրա բացասական ազդեցություն են գործում հողատեսքերի մասնատվածությունը, մշակման ցածր տեխնոլոգիան, մելիորատիվ անբավարար վիճակը, աղտոտվածությունը, էրոզացումը և այլն, որի հետևանքով վարելահողերի մի մասը (սեփականաշնորհված և պահուստային վարելահողերի 20%) վերածվել է խոպանի (Գիրք 2, գծագիր N 9):

բ. Բնակավայրերի հողերը և յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզի հինգ քաղաքային համայնքների համար 2004-2007 թվականների ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով մշակվել են գլխավոր հատակագծերը, ըստ որի տրվել են այդ քաղաքների տարածքային և տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Ելնելով «ՀՀ Տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներից` գյուղատնտեսական հողերի խնայողության նպատակով հիմնականում սահմանափակվել է քաղաքների տարածքային աճը: Նախագծային առաջարկությունների հիմքում դրվել է քաղաքների հատակագծային կառուցվածքի կատարելագործումը` մարդու համար բարեկեցիկ կենսոլորտի ստեղծումով, ինչպես նաև քաղաքների տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ, ռացիոնալ օգտագործումը` շրջակա միջավայրի պահպանության, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման երաշխիքներով:

գ. Հատուկ պահպանվող տարածքներ

«Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թվականին (ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 125 համատեղ որոշումով, մարտի 14-ին) Սևանա լճի ջրհավաք ավազանում բնական ռեսուրսների պահպանման, վերարտադրության, պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործման և բարելավման նպատակով: Այդ նպատակի համար առանձնացվել է 150.1 հազ. հա տարածք, այդ թվում 125.3 հազ. հա ջրային և 24.8 հազ. հա ցամաքային տարածք, որից 2.7 հազ. հա Սևանի, 4.0 հազ. հա Ճամբարակի, 11.4 հազ. հա Վարդենիսի, 3.5 հազ. հա Մարտունու, 3.2 հազ. հա Գավառի տարածաշրջաններից:

Մինչև 1997 թ. պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդերի հողերի մի մասը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու և Վարդենիսի անտառտնտեսությունները: 1997 թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանի համաձայն անտառային ֆոնդի հողերը և անտառտնտեսության գույքը հանձնվել են «Սևան» ազգային պարկին: 1998 թ. նախարարի թիվ 91 հրամանով ազգային պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը: Համաձայն ազգային պարկի կանոնադրության, «Սևան» ազգային պարկը գիտահետազոտական հիմնարկ է, որն իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարների պահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը: Ազգային պարկը իր իրավասության շրջանակներում կոորդինացնում և վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությանը, իրականացնում է միջազգային համագործակցություն:

Հիմք ընդունելով Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի` բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական նորմերը, Սևանա լճի ջրհավաք ավազանում առանձնացվել են.

- Կենտրոնական գոտին` «Սևան» ազգային պարկի տարածքը, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է.

- Անմիջական ազդեցության գոտին` կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա (քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է):

- Ոչ անմիջական ազդեցության գոտին` Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է: (Գիրք 2, գծագիր N 2):

Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության սկզբունքներից է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկումը:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով ամրագրված են ՀՀ կառավարության, բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի նոր կանոնադրությունը, ըստ որի «Սևան» ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմավորվել է որպես «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 2005-2006 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում թեմատիկ խմբերի (հիդրոլոգների, բուսաբանների, անտառագետների, կենդանաբանների և քարտեզագիրների), «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա մշակված և ՀՀ կառավարության 2007 թ հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով ներկայացված են 4 գործառական գոտիներ` արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական:

Արգելոցային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով (2007-2011) առաջարկվում է ստեղծել 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա (ցամաքայինը` 4289 հա, ջրայինը` 3175 հա): Այդ արգելոցներն են.

«Նորաշենի» արգելոց. Նախկինում գոյություն չի ունեցել, սակայն «Սևան» ազգային պարկի կողմից տարածքը պահպանվել է արգելոցային ռեժիմով: Այն զբաղեցնում է 839 հա մակերես (ցամաքայինը` 341 հա, ջրայինը` 498 հա): Պահպանվում է թռչունների (հատկապես հայկական որորի) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:

«Լիճք-Արգիճի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես (ցամաքայինը` 482 հա, ջրայինը` 693 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600 հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիճի» արգելավայրերի գետաբերանային տարածքները: Արգելոցի նպատակն է պահպանել Լիճքի հանքային աղբյուրները, Արգիճի և Լիճք գետերի գետաբերանների մնացորդային լճակները, Սևանի իշխան, կողակ, բեղլուի ձվադրումն ու զարգացումը:

«Գիլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1810 հա (ցամաքայինը` 1325 հա, ջրայինը` 485 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1000 հա միայն ցամաքային մակերես) տարածքը: Արգելոցի նպատակն է պահպանել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանները` հազվագյուտ, արժեքավոր ձկնատեսակների ձվադրման զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների թռչունների բնադրավայրերը:

«Արտանիշի» արգելոց. Զբաղեցնում է 3640 հա մակերես (ցամաքայինը` 2142 հա, ջրայինը` 1498 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Արտանիշի» արգելոցի (մակերեսը 6420 հա, որից ցամաքայինը` 2220 հա, ջրայինը` 4200 հա) մեծ մասը: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի ռելիկտային բուսականության (գիհու նոսրանտառներ), հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:

Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը` 200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս» (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին դրանք որպես արգելոցային տարածքներ չեն գործել:

Արգելավայրային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով առաջարկված է 2 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա (ցամաքայինը` 2359 հա, ջրայինը` 293 հա): Այդ արգելավայրերն են.

«Գավառագետ» արգելավայր. Զբաղեցնում է 845 հա մակերես (ցամաքայինը` 552 հա, ջրայինը` 293 հա), ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) մի մասը: Պահպանության տակ են Գավառագետի գետաբերանի մնացորդային լճակները և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, արժեքավոր հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:

«Գիհի - կաղնուտային» արգելավայր. Զբաղեցնում է 1807 հա, տեղադրված է Սևան լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին (Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ գետերի ավազանները` 1950 մ-ից մինչև 2500 մետրը): Պահպանվում են ռելիկտային գիհու տարատեսակները:

. Գեղարքունիքի մարզի տարածքում է գտնվում «Դիլիջան» ազգային պարկի մի հատվածը (Ճամբարակի տարածաշրջան, Գետիկի ավազան): «Դիլիջան» ազգային պարկը 1958-2002 թթ. ունեցել է արգելոցի կարգավիճակ (2002 թ. հետո` Ազգային պարկ):

. Գեղարքունիքի մարզում են գտնվում հետևյալ արգելավայրերը.

- Գիհու նոսրանտառների արգելավայրը` կազմավորված 1958 թ. 3310 հա տարածության վրա: Տեղադրված է Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին` 2000-2300 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են ռելիկտային գիհու տարատեսակները` գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, գիհի երկարատև:

- Գետիկի արգելավայրը` կազմավորված 1971 թ. 6000 հա տարածության վրա, գտնվում է Գետիկ գետի ավազանում` 1500-2700 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են անտառային կենդանիները:

Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում են գտնվում Ջերմուկի 2 արգելավայրերը.

- «Ջերմուկի արգելավայրը»` կազմավորված 1958 թ. 3865 հա տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում, 2000-2500 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են կաղնու անտառները, իսկ կենդանական աշխարհից` հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, վարազը և արջը:

- «Ջերմուկ ջրաբանական արգելավայրը»` կազմավորված 1981 թվին` 7000 հա տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում: Պահպանության օբյեկտն է հանքային ջրերի սնման ավազանները:

Պետք է նշել, որ դեռևս 1977 թվին հաստատվել է Ջերմուկի հանքավայրի սանիտարական օկրուգը` սանիտարական գոտիներով, յուրաքանչյուր գոտու օգտագործման ռեժիմի սահմաններով:

Ջրհավաք ավազանի կենսառեսուրսների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի. N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի 6.2.2, 7.2 կետերում:

2) Ջրային ռեսուրսները և յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզը հարուստ է ջրային ռեսուրսներով (մակերևութային և խորքային):

Մակերևութային ջրեր. Սևանա լիճն իր ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրերի պաշարներով տնտեսության զարգացման տարբեր փուլերում դիտարկվել է տարբեր տեսանկյուններով: 1930-ական թվականներին էներգետիկ նպատակներով լճի ջրի օգտագործումը թեև աջակցող գործոն էր տնտեսության զարգացման համար, սակայն լճի մակարդակի զգալի իջեցումը (18 մ) հանգեցրեց էկոհամակարգերի խախտմանը (փոխվել է ջրի ջերմաստիճանը, թթվածնային ռեժիմը, թափանցիկությունը և այլն): 1961 թ.-ից սկսած կառավարական տարբեր որոշումներով մշակվել են միջոցառումներ լճի ջրային պաշարների մեծացման (Արփա, Որոտան գետերի վերին հոսանքներից ջրերի մասնակի տեղափոխում դեպի Սևանա լիճ), ինչպես նաև լճի էկոլոգիական վիճակի վերականգնման ուղղությամբ: 1982 թվականից Արփա-Սևան 48 կմ-անոց թունելով տարեկան Սևանա լիճ տեղափոխվեց 250-270 մլն. մ3 ջուր: 1984-1990 թթ. ժամանակահատվածում Սևանի մակարդակը բարձրացել է 43 սմ-ով, բայց 1991 թ.-ից վերսկսված ջրբացթողումների մեծացման պատճառով, լճի մակարդակի իջեցումը (2.2 մ) բերեց լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող լճի մակարդակի հեռանկարային նիշի ապահովման դեպքում միայն կստեղծվեն պայմաններ էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար:

Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլն մ3): Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում: Գետերը ստեղծում են բավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2): Գետերի սնման հիմնական աղբյուրներն են ստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաների գետերը):

Սևանի ավազանի գետերից մեծերն են` Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, Կարճաղբյուրը, Մարտունին:

Գավառագետն ունի 24 կմ երկարություն, միջին տարեկան ծախսը 3.5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է երբեմն 15 մ3/վրկ:

Արգիճի գետի երկարությունը 51 կմ է, տարեկան միջին ծախսը կազմում է 5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է մինչև 30 մ3/վրկ:

Վարդենիս գետի երկարությունը 28 կմ է, բազմամյա միջին ծախսը` 1.7 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է 20 մ3/վրկ:

Մասրիկ գետն ունի 45 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը 3.76 մ3/վրկ է:

Ձկնագետն ունի 21 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը` 1 մ3/վրկ, ամռանը և ձմռանը խիստ սակավաջուր է:

Սևանա լիճ թափվող գետերի հիդրոէներգետիկ նշանակությունը փոքր է, միջին և ստորին հոսանքներում գետերը սակավաջուր են: Այդ ջրերի հաշվարկները ցույց են տվել, որ հնարավոր է կառուցել տեղական նշանակության փոքր հիդրոկայաններ: Եղած հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են մոտ 10 հազ. կվտ:

Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931 թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: 1996-2000 թ.թ. էներգետիկ նպատակներով բաց թողնվող ջրի քանակն աստիճանաբար նվազել է` 2000 թ.-ին հասնելով 0-ական ցուցանիշի: Ներկայումս, յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ:

Խորքային ջրեր. Սևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է խորքային ջրերով` աղբյուրներով և արտեզյան ավազաններով: Սակայն դրանք տեղաբաշխված են անհավասարաչափ: Ավազանի հյուսիս-արևելյան և արևելյան մասերում` Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաներում աղբյուրները շատ քիչ են, դրանց ծախսը փոքր է, անհավասարաչափ: Երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ ներծծվող ջրերի զգալի մասը թափանցում է դեպի հյուսիսային լանջերը և սնում է Կուր գետի վտակները: Ավազանի հյուսիս-արևմտյան մասը` Գեղամա լեռնավահանի լավաները, հարյուրավոր կմ2-ի վրա միանգամայն անհոսք են, մթնոլորտային տեղումները ներծծվում են հեշտությամբ:

Ավազանի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան, հարավային (Վարդենիսի լեռնաշղթա) և արևելյան (Գեղամա լեռնավահանի կենտրոնական մաս) մասերում լճափից ոչ մեծ հեռավորության վրա դուրս են գալիս խոշոր աղբյուրներ (Ակունքի, Կարճաղբյուրի, Ձորագյուղի, Լիճքի, Սարուխանի, Հացառատի և այլ աղբյուրներ), որոնցից յուրաքանչյուրը տալիս է ավելի քան 1 մ3/վրկ ջուր: Սևանի ջրհավաք ավազանի հարավային և հարավ-արևմտյան մասերում (հիմնականում Մասրիկի հարթավայր) տարածված են արտեզյան ճնշումային ջրեր:

 

Ստորև բերված աղյուսակում տրված են քաղցրահամ ջրերի հանքավայրերի

բնութագրերը

 

Աղյուսակ Վ-1

 

._____________________________________________________________________.

|                  Քաղցրահամ ջրերի հանքավայրեր                        |

|_____________________________________________________________________|

|N |Հանքա-  |Ջրի պաշարներն ըստ  կարգերի     |Պաշարնե-|Շահա-   |Լրացու-|

|  |վայրի   |(A, B, C1)* լ/վրկ հազ. մ3/օր   |րի հաս- |գործող  |ցիչ    |

|  |անվա-   |_______________________________|տատման  |կազմա-  |տեղե-  |

|  |նումը   |Հաստատված |Տրամադրված|Մնացորդ  |ժամանակը|կերպու- |կու-   |

|  |        |          |          |         |և       |թյունը  |թյուն- |

|  |        |          |          |         |արձանա- |        |ներ    |

|  |        |          |          |         |գրության|        |       |

|  |        |          |          |         |համարը  |        |       |

|__|________|__________|__________|_________|________|________|_______|

|1 |Մասրիկի | A+B+C1   |   A+B    |  A+B+C1 |24.04.  |«Հայջր- |Պ-208. |

|  |գոգավո- | 1605.6+  |          | 419.25+ |68 թ.   |մուղ-   |19.07. |

|  |րություն| 1090.3+  | 1186.35+ | 949.8+  |        |կոյուղի»|01 թ.  |

|  |        | 1232.6   | 140.5    | 1232.6  |N 5393  |ՓԲԸ     |       |

|  |        | ________ | ________ | ________|ՊՊՀ     |        |       |

|  |        |          |          |         |        |«Գավառի»|       |

|  |        | 339.422  | 114.640  | 224.783 |        |ՍՊԸ     |       |

|  |        |այդ թվում |          |         |        |        |       |

|  |        |աղբյուրներ|          |         |        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        | A+B+C1   |          |         |        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        | 1508.1+  |          |         |        |        |       |

|  |        | 1090.3+  |          |         |        |        |       |

|  |        | 269.7    |          |         |        |        |       |

|  |        | ________ |          |         |        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        | 247.804  |          |         |        |        |       |

|__|________|__________|__________|_________|________|________|_______|

|2 |Սարու-  | A+B+C1   |  A+B+C1  |    -    |07.06.  |«Հայջր- |Պ-166, |

|  |խանի    | 2056.0   |  1098.0+ |         |85 թ.   |մուղ-   |13.10. |

|  |        | ________ |  682.0+  |         |N 9737  |կոյուղի»|00 թ.  |

|  |        |          |  276.0   |         |ՊՊՀ     |ՓԲԸ     |       |

|  |        | 177.638  |          |         |        |        |       |

|  |        |          |  177.638 |         |        |«Գավառի»|       |

|  |        |այդ թվում |          |         |        |ՍՊԸ     |       |

|  |        |աղբյուրներ|          |         |        |        |       |

|  |        |A+B-1098.0|          |         |        |        |       |

|  |        |  + 339.0 |          |         |        |        |       |

|  |        | ________ |          |         |        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        |124.157   |          |         |        |        |       |

|__|________|__________|__________|_________|________|________|_______|

|3 |Մարտու- |A+B+C1+C2 |    -     |A+B+C1+C2|23.07.  |   -    |       |

|  |նի-Արծ- |          |          |1013.9+  |82 թ.   |        |       |

|  |վանիստի | 1978.0   |          |26.6+    |N 263   |        |       |

|  |        |________  |          |129.6+   |ՊՏՀ     |        |       |

|  |        |          |          |807.9    |        |        |       |

|  |        | 170.899  |          |_________|        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        |          |          |170.899  |        |        |       |

|__|________|__________|__________|_________|________|________|_______|

|4 |Սառնաղ- |    A     |    -     |    A    |29.08.  |   -    |       |

|  |բյուրի  |  49.5    |          |  49.5   |90 թ.   |        |       |

|  |աղբյուր-|  ______  |          |  ______ |        |        |       |

|  |ների    |          |          |         |N 317   |        |       |

|  |        |  4.277   |          |  4.277  |ՊՏՀ     |        |       |

|__|________|__________|__________|_________|________|________|_______|

|  |Ընդամենը| 8012.0   |          |         |        |        |       |

|  |        | _______  |          |         |        |        |       |

|  |        |          |          |         |        |        |       |

|  |        | 692.29   |          |         |        |        |       |

._____________________________________________________________________.

* Ջրի պաշարների արդյունաբերական կարգեր

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 746-Ն
Որոշում