Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿ ...

 

 

050.0177.060813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2013 թվականի թիվ 177-Ն

 

i

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/15-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ հաշվետու թողարկողների կանոնադրական կապիտալում կարող են ձեռք բերվել մասնակցություններ, որոնց արդյունքում բաժնետերը կարող է ազդեցություն գործել թողարկողի գործունեության վրա, ուստի և ազդել ներդրողների որոշումների կայացման վրա,

նպատակ ունենալով հաշվետու թողարկողների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման միջոցով ներդրողների որոշումների կայացման համար ապահովել պատշաճ թափանցիկություն,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 156-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հուլիսի 23-ի

թիվ 177-Ն որոշմամբ

 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/15-Ը

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածով նախատեսված բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` հաշվետու թողարկող) կանոնադրական կապիտալում ցանկացած անձի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածով սահմանված մասնակցությունների ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ հաշվետու թողարկողին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը, ինչպես նաև հաշվետու թողարկողի կողմից այդ տեղեկատվության բացահայտման կարգը:

2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՂԱՐԿՈՂԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածով սահմանված մասնակցության ձեռքբերման, ավելացման կամ նվազման դեպքում յուրաքանչյուր անձ (անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով) այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Կենտրոնական բանկին և հաշվետու թողարկողին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը Կենտրոնական բանկին և հաշվետու թողարկողին է ներկայացվում առձեռն կամ պատվիրված նամակով` տպագիր` ստորագրված մասնակցի կամ փոխկապակցված անձանցից մեկի (ֆիզիկական անձի դեպքում) կամ այդ մասնակցի իրավասու անձի (իրավաբանական անձի դեպքում) կողմից: Այն անձինք, որոնք միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին, կարող են սույն կետով նախատեսված տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

5. Եթե մասնակիցը կամ փոխկապակցված անձանցից որևէ մեկն արդեն ներկայացրել է սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ապա մյուս փոխկապակցված անձանց կամ մասնակցի կողմից տվյալ տեղեկատվությունը համարվում է ներկայացված:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետու թողարկողը սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն ստացված տեղեկատվությունը հրապարակում է որպես էական փաստեր և տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետի համաձայն` մասնակցի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը ներառում է մասնակցի, նրա հետ փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը (ֆիզիկական անձանց դեպքում), անվանումը (իրավաբանական անձանց դեպքում), մասնակցին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող հաշվետու թողարկողի բաժնետոմսերի ընդհանուր քանակը և տոկոսային մեծությունը:

7. Հաշվետու թողարկողը սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն ստացված տեղեկատվությունը բացահայտում է կարգավորվող շուկայի օպերատորին` որպես էական փաստեր և տեղեկություններ կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

«Հաշվետու թողարկողի

կանոնադրական կապիտալում

մասնակցության ձեռքբերման,

ավելացման և նվազման

վերաբերյալ տեղեկացման և

բացահայտման կարգը» կանոնակարգ

4/15-ի

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

._________________________________________________________________________.

|____________________________________________________________________     |

| (ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող     |

| փաստաթղթի նույնականացման համարը և  սերիան, բնակության վայրը, կապի       |

| միջոցները, իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը,  |

| կապի միջոցները)                                                         |

|____________________________________________________________________     |

| (փոխկապակցված ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը,      |

| անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և  սերիան, բնակության     |

| վայրը, կապի միջոցները, փոխկապակցված իրավաբանական անձի համար` անվանումը, |

| ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները (այս տողը լրացվում է             |

| փոխկապակցված անձանց միջոցով մասնակցության ձեռքբերման դեպքում))          |

|____________________________________________________________________     |

|               (հաշվետու թողարկողի անվանումը, ՀՎՀՀ-ն)                    |

|                                                                         |

| Տեղեկություններ մասնակցին և  փոխկապակցված անձանց պատկանող արժեթղթերի    |

| վերաբերյալ                                                              |

|                                                                         |

| ._____________________________________________________________________. |

| |Բաժնետոմսի|Նախքան մասնակցության |Մասնակցության        |Մասնակցության | |

| |տարբերակիչ|ձեռքբերումը          |ձեռքբերումից         |ձեռքբերման    | |

| |ծածկագիրը |(ավելացումը) հաշվետու|(ավելացումից) հետո   |(ավելացման)   | |

| |(ISIN)    |թողարկողի բաժնետոմսեր|հաշվետու թողարկողի   |ամսաթիվը      | |

| |          |                     |բաժնետոմսեր          |(օր/ամիս/տարի)| |

| |          |_____________________|_____________________|              | |

| |          |մասնակից|փոխկապակցված|մասնակից|փոխկապակցված|              | |

| |          |        |անձինք      |        |անձինք      |              | |

| |          |________|____________|________|____________|              | |

| |          |քանա-| %|քանակը| %   |քանա-| %|քանակը| %   |              | |

| |          |կը   |  |      |     |կը   |  |      |     |              | |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| ._____________________________________________________________________. |

|                                                                         |

| Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը     |

| արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  տեղեկատվության կեղծ |

| ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:          |

|                                                                         |

| Ստորագրություն ___________________       Ամսաթիվ   _________________    |

|                                                      (օր/ամիս/տարի)     |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

«Հաշվետու թողարկողի

կանոնադրական կապիտալում

մասնակցության ձեռքբերման,

ավելացման և նվազման

վերաբերյալ տեղեկացման և

բացահայտման կարգը» կանոնակարգ

4/15-ի

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

._________________________________________________________________________.

|____________________________________________________________________     |

| (ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող     |

| փաստաթղթի նույնականացման համարը և  սերիան, բնակության վայրը, կապի       |

| միջոցները, իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը,  |

| կապի միջոցները)                                                         |

|____________________________________________________________________     |

| (փոխկապակցված ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը,      |

| անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և  սերիան, բնակության     |

| վայրը, կապի միջոցները, փոխկապակցված իրավաբանական անձի համար` անվանումը, |

| ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները (այս տողը լրացվում է             |

| փոխկապակցված անձանց միջոցով մասնակցության ձեռքբերման դեպքում))          |

|____________________________________________________________________     |

|               (հաշվետու թողարկողի անվանումը, ՀՎՀՀ-ն)                    |

|                                                                         |

| Տեղեկություններ մասնակցին և  փոխկապակցված անձանց պատկանող արժեթղթերի    |

| վերաբերյալ                                                              |

|                                                                         |

| ._____________________________________________________________________. |

| |Բաժնետոմսի|Նախքան մասնակցության |Մասնակցության        |Մասնակցության | |

| |տարբերակիչ|նվազեցումը հաշվետու  |նվազեցումից հետո     |նվազեցման     | |

| |ծածկագիրը |թողարկողի բաժնետոմսեր|հաշվետու թողարկողի   |ամսաթիվը      | |

| |(ISIN)    |                     |բաժնետոմսեր          |(օր/ամիս/տարի)| |

| |          |_____________________|_____________________|              | |

| |          |մասնակից|փոխկապակցված|մասնակից|փոխկապակցված|              | |

| |          |        |անձինք      |        |անձինք      |              | |

| |          |________|____________|________|____________|              | |

| |          |քանա-| %|քանակը| %   |քանա-| %|քանակը| %   |              | |

| |          |կը   |  |      |     |կը   |  |      |     |              | |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| |__________|_____|__|______|_____|_____|__|______|_____|______________| |

| ._____________________________________________________________________. |

|                                                                         |

| Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը     |

| արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  տեղեկատվության կեղծ |

| ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:          |

|                                                                         |

| Ստորագրություն ___________________       Ամսաթիվ   _________________    |

|                                                      (օր/ամիս/տարի)     |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.07.2013
N 177-Ն
Որոշում