Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂ ...

 

 

040.0398.090699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 1999 թվականի թիվ 398

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավար Պարույր Կարապետյանի, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Վահան Զատիկյանի, Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավար Արմենակ Արմենակյանի, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանի, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Սասուն Միքայելյանի, Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Այվազյանի, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավար Սուրեն Խաչատրյանի, Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի ղեկավար Երեմ Կարապետյանի, Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի ղեկավար Մուշեղ Մովսիսյանի լիազորությունները:

2. Նշանակել և Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքների, Լոռու մարզի Սպիտակի, Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքների, Արարատի մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.1999
N 398
Որոշում