040.0393.070699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 1999 թվականի թիվ 393
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բյուջետային կազմակերպությունները (ցանկը կցվում է) փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 7-ից:
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
այն բյուջետային կազմակերպությունների, որոնք ենթակա են փակ
բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման
Աշտարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Ապարանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Արագածի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Արարատի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Արտաշատի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Մասիս անասնաբուժական կայան
Արմավիրի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Բաղրամյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Էջմիածնի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Գավառի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Կրասնոսելսկի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Մարտունու անասնաբուժական սպասարկման կենտրոն
Սևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Վարդենիսի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Գուգարքի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Թումանյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Սպիտակի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Ստեփանավանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Տաշիրի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Կոտայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Հրազդանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Նաիրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Ախուրյանի անասնաբուժական կայան
Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Գյումրիի անասնաբուժական կայան
Գորիսի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Կապանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Մեղրու անասնաբուժական սպասարկման կենտրոն
Սիսիանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Եղեգնաձորի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Վայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Իջևանի անասնաբուժական կայան
Նոյեմբերյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Տավուշի անասնաբուժական սպասարկման կենտրոն
Դիլիջանի անասնաբուժական կայան
Շահումյանի անասնաբուժական կայան
Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական
սերմնավորման կայան
Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական
սերմնավորման կայան
Ախուրյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական
սերմնավորման կայան
Իջևանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական
սերմնավորման կայան
Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական հանրապետական կայան
Բույսերի կարանտինի պետական ծառայություն