040.0871.240813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2013 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1361-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման և հավելվածների վերնագրերում և տեքստում բոլոր «հանձնաժողովներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողով» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված գանգատարկման խորհրդի անհատական կազմում «Ա. Պետրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Տ. Մարկոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ