(ուժը կորցրել է 17.02.11 թիվ 205-Ն որոշում)
i
040.0373.010699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 373
i
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անվճարունակության վերաբերյալ գործերով կառավարչի լիցենզավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` լիցենզավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից: