040.0818.050813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2013 թվականի N 818-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1.1 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ «Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ» տողի 3-րդ սյունակում «121,788» թիվը փոխարինել «125,224» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________.
|1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի |
|Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական |
|ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային բաժիններ |
|__________________________________________________________________|
| Գլխավոր խմբի պաշտոններ |

|Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ| 176,260|
|_____________________________________________________|____________|
|Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ | 161,530|
|_____________________________________________________|____________|
|Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 127,680|
|_____________________________________________________|____________|
|Ինքնուրույն բաժնի պետ | 119,560|
|_____________________________________________________|____________|
|Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված | 118,760|
|պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ| 148,920|
|_____________________________________________________|____________|
|Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ| 144,170|
|__________________________________________________________________|
| Ավագ խմբի պաշտոններ |

|Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ | 135,080|
|_____________________________________________________|____________|
|Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան | 164,750|
|հավասարեցված պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի | 163,370|
|պետ և նրանց հավասարեցված պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված | 148,510|
|պաշտոններ | |
|__________________________________________________________________|
| Միջին խմբի պաշտոններ |

|Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով | 122,420|
|ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր | |
|հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց | |
|հավասարեցված պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Վաշտի հրամանատար | 108,300|
|_____________________________________________________|____________|
|Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված | 73,900|
|պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ | 67,440|
|_____________________________________________________|____________|
|Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 77,190|
|_____________________________________________________|____________|
|Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ | 74,380|
|_____________________________________________________|____________|
|Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ | 76,340|
|__________________________________________________________________|
| Կրտսեր խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ | 53,660|
|_____________________________________________________|____________|
|Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված | 47,890|
|պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ | 51,310|
|_____________________________________________________|____________|
|Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ | 48,700|
.__________________________________________________________________.
2) 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________.
| Քննչական գլխավոր վարչություն |
|__________________________________________________________________|
| Գլխավոր խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ | 1,400|
|_____________________________________________________|____________|
|Գլխավոր վարչության պետի տեղակալ | 1,400|
|_____________________________________________________|____________|
|Վարչության պետ | 1,500|
|_____________________________________________________|____________|
|Վարչության պետի տեղակալ | 1,500|
|_____________________________________________________|____________|
|Բաժնի պետ | 4,450|
|__________________________________________________________________|
| Ավագ խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|Բաժնի պետի տեղակալ | 4,450|
|_____________________________________________________|____________|
|Բաժանմունքի պետ | 4,450|
|__________________________________________________________________|
| Միջին խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի | 1,400|
|քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով| |
|ավագ քննիչ | |
|_____________________________________________________|____________|
|Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն | 4,450|
|գործերով ավագ քննիչ | |
|_____________________________________________________|____________|
|Ավագ քննիչ | 4,450|
|_____________________________________________________|____________|
|Քննիչ | 4,450|
.__________________________________________________________________.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ