Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

040.0786.290713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի N 786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Էդվարդ Միրզոյանի այրի Ելենա Միրզոյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 786-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                      |Ցուցանիշների փոփոխությունը            |

|                                  |(ավելացումները նշված են դրական նշանով)|

|                                  |______________________________________|

|                                  |ոչ ֆինանսական   |ֆինանսական           |

|                                  |ցուցանիշներ     |ցուցանիշներ          |

|                                  |________________|_____________________|

|                                  |ինն ամիս|տարի   |ինն ամիս   |տարի     |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1.2. Տրանսֆերտներ                                                        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Աջակցություն հասարակության և  պետության հանդեպ հատուկ          |

|         |ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին              |

|_________|                                                               |

|1069|ԾՏ05|Նկարագրությունը                                                |

|    |    |Հասարակության և  պետության հանդեպ հատուկ ծառայություններ       |

|    |    |ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և  |

|    |    |հուշատախտակների պատրաստում ու տեղադրում                        |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Տրանսֆերտ ստացող անձանց |        |       |           |         |

|ների     |թիվը մշակված չէ         |        |       |           |         |

|քանակը   |                        |        |       |           |         |

|_________|________________________|________|_______|___________|_________|

|Գումարը  |                        |   X    |    X  |   2,277.41| 2,277.41|

|(հազ.    |                        |        |       |           |         |

|դրամ)    |                        |        |       |           |         |

|__________________________________|________|_______|___________|_________|

|Տրանսֆերտի վճարման                |        |միանվագ|           |         |

|հաճախականությունը                 |        |       |           |         |

|_________________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                       |

|ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում            |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|Աջակցություն հասարակության և  պետության հանդեպ հատուկ ծառայություններ    |

|ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգմանը, մահարձանների և           |

|հուշատախտակների պատրաստմանն ու տեղադրմանը                                |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Մշակված չէ                                                               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 786-Ն
Որոշում