Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ` ԳՅՈՒՂ ...

 

 

040.0688.020713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի N 688-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆՑ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց (այսուհետ` հող օգտագործող) զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

i

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում հատկացնել 174,125.0 հազ. դրամ, այդ թվում` 1,575.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով, 1,050.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով, 171,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում» հոդվածով.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում հատկացնել 875.0 հազ. դրամ, այդ թվում` 525.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով և 350.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով:

(3-րդ կետը փոփ. 03.10.13 թիվ 1062-ն որոշում)

4. Սահմանել, որ`

1) ծրագրում ընդգրկված հող օգտագործողի, ինչպես նաև նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 4000 դրամ` ներառյալ օրենքով սահմանված եկամտային հարկը.

2) ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60 000 դրամ.

3) ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար հող օգտագործողին տրվում է փոխհատուցում քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գնի 50 տոկոսի չափով, բայց ամսական կտրվածքով ոչ ավելի, քան 60 000 դրամ.

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

i

1) հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով, այդ թվում` կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների ղեկավարների անհրաժեշտ ներգրավմամբ` աջակցել ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում`

ա. կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների ղեկավարներից ստանալ կարկտահարությունից տուժած և ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,

բ. հաստատել ծրագրում ընդգրկման ենթակա 500 հող օգտագործողների ցուցակները` նշելով գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները, ինչպես նաև գյուղական համայնքներին կարկտահարությունից պատճառված վնասի չափը,

բ.1. սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարն ամբողջությամբ չօգտագործվելու դեպքում կարող է ներկայացվել հողօգտագործողների լրացուցիչ ցուցակ.

գ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,

դ. սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` ապահովել Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների, որպես գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու, ծրագրում ներգրավումը,

ե. ապահովել սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում` ներառյալ գյուղապետարանի վարչական շենքը:

(5-րդ կետը փոփ. 03.10.13 թիվ 1062-ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 688-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆՑ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրում ընդգրկման ենթակա են`

1) Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձը (այսուհետ` հող օգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում (այսուհետ` գործակալություն).

2) հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են գործակալությունում.

3) գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հող օգտագործողի գյուղացիական տնտեսության վերականգնման աշխատանքներում:

3. Հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա`

1) ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ.

2) ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա.

3) ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:

4. Հող օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը (գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը) գործակալության Արմավիրի մարզային, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային կենտրոններին (այսուհետ` տարածքային կենտրոն) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանից ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

5. Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է:

6. Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 350.000 դրամը:

7. Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ` որպես եկամուտ չի հաշվարկվում:

8. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Գործակալության պետի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված գործակալության մասնագետները (այսուհետ` ծրագրի պատասխանատու) սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան գյուղական համայնքի ղեկավարի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, սույն կարգի 15-րդ կետում նշված գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատուների հետ միասին`

1) այցելում են հող օգտագործողին` գյուղական համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ուղեկցությամբ.

2) հող օգտագործողին, նրա` ծրագրում ընդգրկման ենթակա ընտանիքի անդամներին ծրագրի վերաբերյալ մանրամասն իրազեկում և տրամադրում են խորհրդատվություն.

3) հող օգտագործողին և նրա ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամներին` այդ անձանց համաձայնությամբ հաշվառում են որպես աշխատանք փնտրող.

4) հող օգտագործողի անմիջական մասնակցությամբ`

ա. փաստագրում են մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափը,

բ. գնահատում են հող օգտագործողի և նրա ընտանիքի կողմից հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները,

գ. կազմում են գյուղացիական տնտեսության վերականգնման գործարար ծրագիր (այսուհետ` գործարար ծրագիր)` երկու օրինակից (ձև N 1):

10. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը, այդ թվում` հող օգտագործողի ընտանիքի անդամ չհանդիսացող վարձու աշխատողների, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձանց թիվը.

4) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

5) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

11. Տարածքային կենտրոնի տնօրենը հող օգտագործողի հետ երկու օրինակից կնքում է գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր, ձև N 2), որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը: Պայմանագրի օրինակներից մեկը տրվում է հող օգտագործողին, մյուսը մնում է տարածքային կենտրոնում:

12. Հող օգտագործողը (որպես գործատու) ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող գործարար ծրագրի պայմանները: Հող օգտագործողն աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները տրամադրում է ծրագրի պատասխանատուին` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար:

13. Ծրագրի պատասխանատուն ամսական առնվազն 2 անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի, և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

14. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից գործարար ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

15. Տարածքային կենտրոնը, որպես գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու` ծրագրում ներգրավում է Արմավիրի մարզպետարանի կողմից ներկայացված համապատասխան մասնագետին (այսուհետ` խորհրդատու), որը մասնակցում է հետևյալ աշխատանքների կատարմանը`

1) գործարար ծրագրի կազմում.

2) սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականի գնահատում:

16. Խորհրդատուն գնահատում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և համապատասխան եզրակացությունը ներկայացնում է ծրագրի պատասխանատուին` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 3-ը:

Խորհրդատուի կողմից ներկայացված եզրակացության հիման վրա ծրագրի պատասխանատուն գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը (այսուհետ` կատարողական):

17. Պայմանագրի գործողությունը դադարեցվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) հող օգտագործողի դիմումի համաձայն.

3) տարածքային կենտրոնի տնօրենի կողմից, եթե իրար հաջորդող մոնիթորինգի արդյունքում յուրաքանչյուր անգամ ծրագրում ընդգրկված անձն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայել է` բացառությամբ այդ անձի հիվանդության կամ անձի և նրա հետ համատեղ ապրող կամ արյունակցական կապի մեջ գտնվող ընտանիքի անդամի հետ կապված դժբախտ պատահարի դեպքերի:

18. Պայմանագրի գործողության դադարեցմամբ դադարեցվում է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների վճարումը հող օգտագործողին`

1) պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ` սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում.

2) մոնիթորինգի արդյունքում անհարգելի պատճառով ծրագրում ներգրաված անձի առաջին բացակայության փաստագրման օրվա դրությամբ` սույն կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում:

19. Ծրագիրը կազմակերպում և իրականացնում է գործակալությունը` նախարարության, Արմավիրի մարզպետարանի, կարկտահարումից տուժած գյուղական համայնքների մասնակցությամբ և գործուն աջակցությամբ, իսկ ծրագրի մոնիթորինգը և գնահատումն իրականացնում են նախարարությունը և գործակալությունը:

20. Ծրագրի շրջանակներում հող օգտագործողից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարումը, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկումը, վճարումը, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորումը և հարկային մարմին ներկայացումն ապահովում է գործակալությունը:

21. Տարածքային կենտրոնի տնօրենը`

1) գործակալության պետին ներկայացնում է առաջարկություններ` ըստ համայնքների ծրագրի պատասխանատուների վերաբերյալ.

2) ծրագրի իրականացման ընթացակարգերի, սահմանված ժամկետների և ֆինանսական խախտումների համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Հող օգտագործողը պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և դրա մասին բանկի կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքը (հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության հասցեն, բանկի համապատասխան մասնաճյուղի անվանումը, բանկային հաշվի համարը) տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

23. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսելուց հետո 10 օրվա ընթացքում հող օգտագործողին տրվում է կանխավճար` պայմանագրով նախատեսված գումարի 10 տոկոսի չափով:

24. Պայմանագրով նախատեսված գումարի 90 տոկոսը հող օգտագործողին վճարվում է նախորդ ամսվա համար` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, հիմք ընդունելով`

1) ծրագրի մոնիթորինգի արդյունքները.

2) սույն կարգի 25-րդ կետում նշված` աշխատանքների հաճախումների մասին տեղեկանքը.

3) ծրագրի պատասխանատուի կողմից գնահատված կատարողականը:

25. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հող օգտագործողը ծրագրի պատասխանատուին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 11-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին:

26. Սույն կարգի 24-րդ կետի հիման վրա տարածքային կենտրոնը կազմում և մինչև հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը գործակալություն է ներկայացնում նախորդ ամսվա համար ծրագրում ընդգրկված հող օգտագործողներին վճարվելիք գումարների չափերի վերաբերյալ ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

27. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

28. Նախարարությունը ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:

29. Սույն կարգի 28-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է հող օգտագործողի բանկային հաշվին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտային հարկը:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Տարածքային կենտրոնի տնօրենը յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդող ամսվա 15-ը հաշվետվություն է ներկայացնում գործակալության պետին ծրագրում ընդգրկված հող օգտագործողների, նրանց տրամադրված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ:

31. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և նախարարություն է ներկայացնում ամսական ամփոփ հաշվետվություն` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

 

Ձև 1

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի պատասխանատու

----------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը,

հեռախոսահամարը, ստորագրությունը)

 

2. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ

անհատույց օգտագործող հանդիսացող անձ

----------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության վայր,

հեռախոսահամարը, ստորագրությունը)

----------------------------------------------------------------------

 

3. Ընտանիքի 16-63 տարեկան` ծրագրում ընդգրկվող գործունակ անդամներ`

------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

 

4. Հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող

անձի ընտանիքի անդամ չհանդիսացող`

վարձու աշխատողներ`

----------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

----------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ

կատարող անձինք`

----------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

----------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

5. Լրացման օրը -------------------------------

(ամսաթիվը)

 

6. Գործարար ծրագրի իրականացման նպատակը

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

7. Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափերը, հողի մշակման

կարիքներն ու հնարավորությունները`

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

8. Ծրագրի իրականացման ժամանակացույց`

 

Աշխատանքի սկիզբը`_____________________, ավարտը`__________________

 

9. Աշխատանքների իրականացման ծավալը (մարդ-օր) ________________

 

10. Ֆինանսական միջոցների չափը ________________

այդ թվում` հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող

    հանդիսացող անձին վճարվող`     __________ դրամ,

    ընտանիքի անդամներին վճարվող`              _________ դրամ,

    վարձու աշխատողներին վճարվող`              __________ դրամ,

ծառայություններ մատուցող անձանց վճարվող`  __________ դրամ,

    որից` եկամտային հարկ`                     __________ դրամ:

 

11. Իրականացվող ներդրումներ`

այդ թվում` հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող

հանդիսացող անձի կողմից (աշխատանքի միջոց)

----------------------------------------------------------------------

այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի

միջոց)`

----------------------------------------------------------------------

 

12. Ակնկալվող արդյունքները`

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

13. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի

հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի

կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի

սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց

զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների

վերականգնման ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի

Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի

Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն

որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական նախարարությանը և Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 688-Ն որոշմանը:

 

14. Լրացուցիչ տեղեկություններ

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

Ծանոթություն. Ծրագիրը ներկայացվում է երկու օրինակից, թելակարված,

պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջանշված:

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՒՅՑԸ

 

Աշխատանքների ծավալը, աշխատանքների սկիզբը`     , աշխատանքների ավարտը` _____

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների|Չափ-|Ծա- |Աշխա- |Աշխա-  |Աշխ-օր|Աշխա- |Աշխա- |Նշում-|

|ը/կ|նկարագիրը   |ման |վալը|տանքա-|տողների|      |տանքի |տանքի |ներ   |

|   |            |միա-|    |յին   |թիվը   |      |սկիզբը|ավարտը|      |

|   |            |վորը|    |օրերը |       |      |      |      |      |

|___|____________|____|____|______|_______|______|______|______|______|

|___|____________|____|____|______|_______|______|______|______|______|

|___|____________|____|____|______|_______|______|______|______|______|

|___|____________|____|____|______|_______|______|______|______|______|

|___|____________|____|____|______|_______|______|______|______|______|

|   |Չնախատեսված |    |    |      |       |      |      |      |      |

|   |աշխատանքներ |    |    |      |       |      |      |      |      |

|________________|____|____|______|_______|______|______|______|______|

|    Ընդամենը    |    |    |      |       |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Ծրագրի պատասխանատու

 

Ստորագրությունը

 

Ամսաթիվը

Կ.Տ.

 

Գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու

(ստորագրությունը)

 

Ձև 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

    քաղ. _______________                       ___ _______ 2013 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)

 

----------------------------------------------------------------------

                     (տարածքային կենտրոնի անվանումը)

 

ի դեմս տնօրեն ________________________________________________ -ի,

(ազգանունը, անունը, հայրանունը)

մի կողմից, Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձը ______________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը) մյուս կողմից (այսուհետ` կողմեր) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան` Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի (այսուհետ` հող օգտագործող) գյուղացիական տնտեսության վերականգնման աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հող օգտագործողն իրավունք ունի`

2.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ստանալու կանխավճար` նախատեսված գումարի 5 տոկոսի չափով.

2.2. ծրագրով աշխատող անձանց մասին տարածքային կենտրոն տեղեկանք ներկայացնելուց հետո դիմելու տարածքային կենտրոնի տնօրենին` իր բանկային հաշվի համարին ծրագրով աշխատող անձանց աշխատավարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցներ փոխանցելու պահանջով:

3. Հող օգտագործողը պարտավոր է`

3.1. ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր և պատճենը ներկայացնել տարածքային կենտրոն.

3.2. յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն պայմանագրի 3.1-ին կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց աշխատանքի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին:

4. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի հող օգտագործողի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծելու սույն պայմանագիրը և դադարեցնելու ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների վճարումը հողօգտագործողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է ապահովել հող օգտագործողի բանկային հաշվին ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների փոխանցումը:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Կողմերի միջև հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակներից և գտնվում է կողմերի մոտ:

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

 

Հող օգտագործող ____________________ Տնօրեն _______________________

                   (անունը, ազգանունը)            (անունը, ազգանունը)

                   ____________________          ______________________

                   (ստորագրությունը)              (ստորագրությունը)

 

ԿՎՎ ____________________

սպասարկող բանկ`_________

հ/հ ____________________

 

    Կ.Տ                                                             Կ.Տ

                                             ___ ___________ 2013 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 688-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական      |Ցուցանիշների           |

|տային   |դասակարգման բաժինների, խմբերի և     |փոփոխությունը          |

|ծախսերի |դասերի, տնտեսագիտական դասակարգման   |(ավելացումները նշված են|

|գործառա-|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի  |դրական նշանով, իսկ     |

|կան դասա|և  դրանք իրականացնող մարմինների     |նվազեցումները`         |

|կարգման |անվանումները                        |փակագծերում)           |

|________|                                    |_______________________|

|բա|խ |դա|                                    |ինն ամիս   |տարի       |

|ժի|ու|սը|                                    |           |           |

|նը|մ |  |                                    |           |           |

|  |բը|  |                                    |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|1 |2 |3 |                 4                  |     5     |     6     |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                    |       0.00|       0.00|

|  |  |  |                                    |___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|10|  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ           |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |                                    |___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|  |__|__|____________________________________|___________|___________|

|  |05|  |Գործազրկություն                     |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |                                    |___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|  |  |__|____________________________________|___________|___________|

|  |  |01|Գործազրկություն                     |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |                                    |___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|  |  |  |____________________________________|___________|___________|

|  |  |  |05. Գործազրկության նպաստ            |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |____________________________________|___________|___________|

|  |  |  |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի  |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |նախարարություն                      |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                    |(175000.00)|(175000.00)|

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                      |(175000.00)|(175000.00)|

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ|(175000.00)|(175000.00)|

|__|__|__|________________________________________________|___________|

|  |  |  |այդ թվում`                                      |           |

|__|__|__|________________________________________________|___________|

|  |  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ       |(175000.00)|(175000.00)|

|  |  |  |ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |- Գործազրկության նպաստներ բյուջեից  |(175000.00)|(175000.00)|

|__|__|__|____________________________________|___________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ         | 175000.00 | 175000.00 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                  |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների     | 175000.00 | 175000.00 |

|  |  |  |պահուստային ֆոնդ                    |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   | 175000.00 | 175000.00 |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`                          |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային    | 175000.00 | 175000.00 |

|  |  |  |ֆոնդ                                |           |           |

|__|__|__|____________________________________|___________|___________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                   | 175000.00 | 175000.00 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 688-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

._________________________________________________________________________.

|Չափորոշիչները                 |Ցուցանիշների փոփոխությունը                |

|                              |(նվազեցումները նշված են փակագծում)        |

|                              |__________________________________________|

|                              |ոչ ֆինանսական   |ֆինանսական ցուցանիշներ   |

|                              |ցուցանիշներ     |                         |

|                              |________________|_________________________|

|                              |ինն ամիս|տարի   |ինն ամիս   |տարի         |

|                              |        |       |           |             |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումները                                        |

|1.2. Տրանսֆերտներ                                                        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրի   |Տրանսֆերտի անվանումը                                           |

|դասիչը   |Գործազրկության նպաստ                                           |

|_________|_______________________________________________________________|

|1088|ԾՏ01|Նկարագրությունը                                                |

|    |    |Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող|

|    |    |քաղաքացիներին                                                  |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Նպաստառու           | (810)  | (810) |     X     |      X      |

|ների     |գործազուրկների թիվը |        |       |           |             |

|քանակը   |                    |        |       |           |             |

|_________|____________________|________|_______|___________|_____________|

|Գումարը  |                    |    X   |   X   |(175,000.0)|  (175,000.0)|

|(հազ.    |                    |        |       |           |             |

|դրամ)    |                    |        |       |           |             |

|_________|____________________|________|_______|___________|_____________|

|Տրանսֆեր-|                    |        |ամիսը  |           |             |

|տի       |                    |        |մեկ    |           |             |

|վճարման  |                    |        |անգամ  |           |             |

|հաճախակա-|                    |        |       |           |             |

|նությունը|                    |        |       |           |             |

|_________________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                       |

|Գործազուրկի կարգավիճակ և  առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը  |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1088 - Զբաղվածության ծրագիր                                              |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Գործազրկության մակարդակի նվազեցում                                       |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյույնքային ցուցանիշները   |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ                              |

|_________|_______________________________________________________________|

|1088|ԾՏ21|Նկարագրությունը                                                |

|    |    |ՀՀ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով  տուժած            |

|    |    |գյուղացիական տնտեսությունների վերականգնման աջակցության         |

|    |    |իրականացում                                                    |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Ծրագրում ընդգրկման        500|    500|     X     |      X      |

|         |ենթակա ընտանիքի թիվը         |       |           |             |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Քանակական|Ծրագրի ուղեկցման ծախսեր     1|      1|     X     |      X      |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Որակական |Մշակված չէ                   |       |     X     |      X      |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Ժամկետայ-|Մշակված չէ                   |       |     X     |      X      |

|նության  |                             |       |           |             |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Գումարը  |                             |       |  174,125.0|    174,125.0|

|(հազ.    |                             |       |           |             |

|դրամ)    |                             |       |           |             |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Դրամական |                   համաձայն  |       |           |             |

|աջակցու- |                   կնքած     |       |           |             |

|թյուն    |                   պայմանագրի|       |           |             |

|վճարման  |                             |       |           |             |

|հաճախակա-|                             |       |           |             |

|նությունը|                             |       |           |             |

|_______________________________________________|_________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում  |                         |

|իրականացվում է քաղաքականության միջոցառումը     |                         |

|_______________________________________________|_________________________|

|1088 - Զբաղվածության ծրագիր                    |                         |

|_______________________________________________|_________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը            |                         |

|_______________________________________________|_________________________|

|Նախատեսվում է վերականգնել կարկտահարության      |                         |

|հետևանքով  տուժած գյուղացիական                 |                         |

|տնտեսությունները                               |                         |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչները                 |Ցուցանիշների փոփոխությունը                |

|                              |(ավելացումները նշված են դրական նշանով)    |

|                              |__________________________________________|

|                              |ոչ ֆինանսական   |ֆինանսական ցուցանիշներ   |

|                              |ցուցանիշներ     |                         |

|                              |________________|_________________________|

|                              |ինն ամիս|տարի   |ինն ամիս   |տարի         |

|                              |        |       |           |             |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները    |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ                              |

|_________|                                                               |

|1002|ԾՏ75|Նկարագրությունը                                                |

|    |    |ՀՀ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով  տուժած            |

|    |    |գյուղացիական տնտեսությունների վերականգնման աջակցության         |

|    |    |իրականացում                                                    |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|ՀՀ Արմավիրի մարզի           1|      1|     X     |      X      |

|         |կարկտահարության              |       |           |             |

|         |հետևանքով  տուժած            |       |           |             |

|         |գյուղացիական                 |       |           |             |

|         |տնտեսությունների             |       |           |             |

|         |վերականգնման                 |       |           |             |

|         |աջակցության                  |       |           |             |

|         |իրականացում ծրագրի           |       |           |             |

|         |ուղեկցման ծախսեր             |       |           |             |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Որակական |Մշակված չէ                   |       |      X    |      X      |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Ժամկետայ-|Մշակված չէ                   |       |      X    |      X      |

|նության  |                             |       |           |             |

|_________|_____________________________|_______|___________|_____________|

|Գումարը  |                             |       |   875.0   |    875.0    |

|(հազ.    |                             |       |           |             |

|դրամ)    |                             |       |           |             |

|_______________________________________________|_________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում  |                         |

|իրականացվում է քաղաքականության միջոցառումը     |                         |

|_______________________________________________|_________________________|

|1088 - Զբաղվածության ծրագիր                    |                         |

|_______________________________________________|_________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը            |                         |

|_______________________________________________|_________________________|

|Նախատեսվում է վերականգնել կարկտահարության      |                         |

|հետևանքով  տուժած գյուղացիական տնտեսությունները|                         |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 688-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                          |Գնման|Չափման |Ցուցանիշների       |

|                                   |ձևը  |միավորը|փոփոխությունը      |

|                                   |     |       |(նվազեցումները     |

|                                   |     |       |նշված են           |

|                                   |     |       |փակագծերում)       |

|                                   |     |       |___________________|

|                                   |     |       |քանակը|գումարը     |

|                                   |     |       |      |(հազ. դրամ) |

|________________________________________________________|____________|

|ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն       |     1,050.0|

|________________________________________________________|____________|

|01. ՀՀ կառավարության պահուստային   |     |       |      |     1,050.0|

|ֆոնդ                               |     |       |      |            |

|___________________________________|_____|_______|______|____________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐ                          |     |       |      |     1,050.0|

|___________________________________|_____|_______|______|____________|

|Տրանսպորտային նյութեր (բենզին      |ՇՀ   |լիտր   |  2324|     1,050.0|

|ռեգուլյար)                         |     |       |      |            |

|________________________________________________________|____________|

|ՀՀ Արմավիրի մարզպետարան                                 |       350.0|

|________________________________________________________|____________|

|01. ՀՀ կառավարության պահուստային   |     |       |      |       350.0|

|ֆոնդ                               |     |       |      |            |

|___________________________________|_____|_______|______|____________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐ                          |     |       |      |       350.0|

|___________________________________|_____|_______|______|____________|

|Տրանսպորտային նյութեր (բենզին      |ՇՀ   |լիտր   | 774.7|       350.0|

|ռեգուլյար)                         |     |       |      |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2013
N 688-Ն
Որոշում