Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0683.020713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 683-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 6,272.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում`

1) Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով` 924.0 հազ. դրամ.

2) Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով` 924.0 հազ. դրամ.

3) Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման և ուսումնական մասնաշենքի վերակառուցման (նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով` 3,500.0 հազ. դրամ.

4) Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով` 924.0 հազ. դրամ:

(2-րդ կետը փոփ. 14.11.13 թիվ 1261-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, սույն որոշման 2-րդ կետում նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի ու սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջին ամրացված շենքի նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի լսարանների հիմնանորոգման աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 683-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը   |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են      |

|նը|մ |  |և  դասերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ           |

|  |բ |  |դասակարգման հոդվածների,       |նվազեցումները` փակագծերում)  |

|  |ը |  |ֆինանսավորվող ծրագրերի և      |_____________________________|

|  |  |  |դրանք իրականացնող մարմինների  |առաջին  |ինն ամիս|տարի       |

|  |  |  |անվանումները                  |կիսամյակ|        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |     0.0|     0.0|        0.0|

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                    |     0.0|     0.0|(150,000.0)|

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ |     0.0|     0.0|(150,000.0)|

|  |  |  |ծառայություններ               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ |     0.0|     0.0|(150,000.0)|

|  |  |  |ծառայություններ               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |37. Ատեստավորման միջոցով      |     0.0|     0.0|(150,000.0)|

|  |  |  |որակավորում ստացած            |        |        |           |

|  |  |  |ուսուցիչներին հավելավճարների  |        |        |           |

|  |  |  |տրամադրում                    |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության     |     0.0|     0.0|(150,000.0)|

|  |  |  |նախարարություն                |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     որից`                    |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական |     0.0|     0.0|(150,000.0)|

|  |  |  |և  համայնքային ոչ առևտրային   |        |        |           |

|  |  |  |կազմակերպություններին         |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ   |     0.0|     0.0| 150,000.0 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ            |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և            |     0.0|     0.0| 150,000.0 |

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ  |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային  |     0.0|     0.0| 150,000.0 |

|  |  |  |ֆոնդ                          |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության          |     0.0|     0.0| 150,000.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ              |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |     այդ թվում`               |        |        |           |

|__|__|__|______________________________|________|________|___________|

|  |  |  |ՀՀ կառավարություն             |     0.0|     0.0| 150,000.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 683-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                 |Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները  |

|                             |նշված են փակագծերում)                      |

|                             |___________________________________________|

|                             |ոչ ֆինանսական  |ֆինանսական ցուցանիշներ     |

|                             |ցուցանիշներ    |                           |

|                             |_______________|___________________________|

|                             |առա-|ինն |տարի |առաջին |ինն    |տարի       |

|                             |ջին |ամիս|     |կիսամ- |ամիս   |           |

|                             |կի- |    |     |յակ    |       |           |

|                             |սամ-|    |     |       |       |           |

|                             |յակ |    |     |       |       |           |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.2. Տրանսֆերտներ                                                        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին          |

|         |հավելավճարների տրամադրում                                      |

|_________|                                                               |

|1146|ԾՏ11|Նկարագրությունը                                                |

|    |    |Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած        |

|    |    |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում            |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Ատեստավորման       |  0 |  0 |(704)|    x  |    x  |     x     |

|ների     |արդյունքում        |    |    |     |       |       |           |

|քանակը   |որակավորում ստացած |    |    |     |       |       |           |

|         |ուսուցիչներ        |    |    |     |       |       |           |

|_________|___________________|____|____|_____|_______|_______|___________|

|Գումարը  |                   |  x |  x |  x  |    0.0|    0.0|(150,000.0)|

|(հազ.    |                   |    |    |     |       |       |           |

|դրամ)    |                   |    |    |     |       |       |           |

|_____________________________|____|____|_____|_______|_______|___________|

|Տրանսֆերտի վճարման           |    |    |     |    0.0|    0.0|        0.0|

|հաճախականությունը            |    |    |     |       |       |           |

|_________________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                       |

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ                  |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1146 Հանրակրթության ծրագիր                                               |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և     |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                          |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                 |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները  |

|                             |նշված են դրական նշանով)                    |

|                             |___________________________________________|

|                             |ոչ ֆինանսական  |ֆինանսական ցուցանիշներ     |

|                             |ցուցանիշներ    |                           |

|                             |_______________|___________________________|

|                             |առա-|ինն |տարի |առաջին |ինն    |տարի       |

|                             |ջին |ամիս|     |կիսամ- |ամիս   |           |

|                             |կի- |    |     |յակ    |       |           |

|                             |սամ-|    |     |       |       |           |

|                             |յակ |    |     |       |       |           |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական      |

|սեփականություն հանդիսացող կազմակերպություններում                         |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շինարարություն|

|_________|                                                               |

|1045|ԵՊ04|Նկարագրությունը                                                |

|    |    |Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շինարարություն|

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|1. Կազմակերպու-    | 4  | 4  |  4  |   x   |   x   |     x     |

|         |թյունների թիվը,    |    |    |     |       |       |           |

|         |որտեղ կատարվում են |    |    |     |       |       |           |

|         |ներդրումները       |    |    |     |       |       |           |

|         |(միավոր)           |    |    |     |       |       |           |

|_____________________________|____|____|_____|_______|_______|___________|

|Տվյալ տարվա ՀՀ պետական       |  x |  x |  x  |2,080.0|2,080.0|    2,080.0|

|բյուջեից ակտիվի ձեռքբերման,  |    |    |     |       |       |           |

|կառուցման կամ հիմնանորոգման  |    |    |     |       |       |           |

|վրա կատարվող ծախսերը         |    |    |     |       |       |           |

|(հազ. դրամ)                  |    |    |     |       |       |           |

|_____________________________|____|____|_____|_______|_______|___________|

|Ակտիվի ծառայության           |    |    |     |    0.0|    0.0|        0.0|

|կանխատեսվող ժամկետը          |    |    |     |       |       |           |

|_____________________________|____|____|_____|_______|_______|___________|

|Ակտիվի ընդհանուր արժեքը      |    |    |     |    0.0|    0.0|        0.0|

|(հազ. դրամ)                  |    |    |     |       |       |           |

|_____________________________|____|____|_____|_______|_______|___________|

|Տվյալ բյուջետային տարվան     |    |    |     |    0.0|    0.0|        0.0|

|նախորդող բյուջետային տարիների|    |    |     |       |       |           |

|ընթացքում ակտիվի վրա կատարած |    |    |     |       |       |           |

|ծախսերը (հազ. դրամ)          |    |    |     |       |       |           |

|_________________________________________________________________________|

|Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա,            |

|մասնավորապես`                                                            |

|_________________________________________________________________________|

|Քանակա-  |Շինարարությունն    |    |    |     |       |       |           |

|կան,     |անհրաժեշտ է,       |    |    |     |       |       |           |

|որակական,|որպեսզի դրանք      |    |    |     |       |       |           |

|ժամկետայ-|ապահովեն           |    |    |     |       |       |           |

|նության  |ծառայությունների   |    |    |     |       |       |           |

|և  այլ   |մատուցումը` գործող |    |    |     |       |       |           |

|չափորո-  |չափորոշիչներին     |    |    |     |       |       |           |

|շիչների  |համապատասխան,      |    |    |     |       |       |           |

|փոփոխու- |ամբողջ ծավալով և   |    |    |     |       |       |           |

|թյան վրա |որակով:            |    |    |     |       |       |           |

|_________|___________________|____|____|_____|_______|_______|___________|

|Ծախսային |                   |    |    |     |       |       |           |

|արդյունա-|                   |    |    |     |       |       |           |

|վետության|                   |    |    |     |       |       |           |

|բարելավ- |                   |    |    |     |       |       |           |

|ման վրա  |                   |    |    |     |       |       |           |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1045 Նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության ծրագիր   |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և   |

|կարողություններ, ինչպես նաև  միջին մասնագիտական որակավորում ունեցող      |

|մասնագետների պատրաստում                                                  |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 683-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                              |Գնման|Չափի|Ցուցանիշների      |

|                                       |ձևը  |միա-|փոփոխությունը     |

|                                       |     |վորը|(ավելացումները    |

|                                       |     |    |նշված են դրական   |

|                                       |     |    |նշանով)           |

|                                       |     |    |__________________|

|                                       |     |    |քանակը|գումարը    |

|                                       |     |    |      |(հազ. դրամ)|

|_________________________________________________________|___________|

|Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 ՀՀ կառավարության        |    2,080.0|

|պահուստային ֆոնդ                                         |           |

|_________________________________________________________|___________|

|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                        |    2,080.0|

|_________________________________________________________|___________|

|1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   |     |    |      |    2,080.0|

|_______________________________________|_____|____|______|___________|

|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ                   |     |    |      |    2,080.0|

|_______________________________________|_____|____|______|___________|

|Բնակելի, հասարակական և  արտադրական     |ՊԸ   |դրամ|   1  |    2,080.0|

|շենքերի նախագծում, նախագծերի           |     |    |      |           |

|փորձաքննություն                        |     |    |      |           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 683-Ն
Որոշում