Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2244 ...

 

 

040.0681.010713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2013 թվականի N 681-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2244-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «16.27» թիվը փոխարինել «16.0» թվով.

2) որոշման N 4 հավելվածում`

i

ա. «Բնակավայրերի» տողում «5.71» թիվը փոխարինել «5.44» թվով,

բ. «Ընդամենը» տողում «16.27» թիվը փոխարինել «16.0» թվով.

3) որոշման N 6 հավելվածում`

ա. «Բնակավայրերի հողեր» սյունակի «020-006» ծածկագրով տողի «Ծանոթություն» սյունակում «գյուղապետարան» բառը փոխարինել «այլ հողեր» բառերով և «չմ» բառը հանել,

բ. «Բնակավայրերի հողեր» սյունակի «020-009» ծածկագրով տողի «Ծանոթություն» սյունակում «գյուղապետարան» բառը փոխարինել «այլ հողեր» բառերով և «չմ» բառը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2013
N 681-Ն
Որոշում