040.0358.290599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 1999 թվականի թիվ 358
i
«ՀԱՅՓՈՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները` դրանք միացնելով «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ստեղծումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից: