(ուժը կորցրել է 11.08.2023 թիվ 1338-Ն որոշում)
i
040.0347.250599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 347
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՏՐՎՈՂ ՌՈՒՍԵՐԵՆ ՆԵՐԴԻՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիր տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 25-ի N 347 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին
կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրը` 75 x 110 մմ չափսի, 2 էջից բաղկացած փաստաթուղթ է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրն ունի կապտամանուշակագույն երանգ. վերևից և ներքևից` բաց մանուշակագույն, իսկ մեջտեղում` բաց երկնագույն:
Ներդիրի 1-ին էջի վերևում գլխատառերով տպագրված է «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ» բառակապակցությունը, որից հետո, գծից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ՎԿԼԱԴԻՇ» բառը: Դրանից հետո նշված են ներդիրի սերիան և համարը, որոնցից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ԴԵՅՍՏՎԻՏԵԼԵՆ ՏՈԼԿՈ ՊՐԻ ՊՐԵԴՅԱՎԼԵՆԻԻ ՊԱՍՊՈՐՏԱ» բառակապակցությունը, այնուհետև նշված են անձնագրի սերիան և համարը:
Ստորև ներկայացվող հաջորդականությամբ տեղեր են հատկացված հետևյալ տեղեկությունները տպագրելու համար`
Ֆամիլիյա Մեստո ռոժդենիյա
Իմյա Պոլ
Օտչեստվո Դատա վիդաչի
Գռաժդանստվո Դեյստվիտելեն նա սրոկ
դեյստվիյա պասպորտա
Դատա ռոժդենիյա
Օրգան, վիդավշիյ դոկումենտ
Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացված ներդիրի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար, իսկ աջ մասում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև կապտագույն զարդանախշով:
Էջի ներքևում գլխատառերով տպագրված է «ՊԱՍՊՈՐՏՆՈ-ՎԻԶՈՎՈՅԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ ՄՎԴ Ի ՆԲ» բառակապակցությունը:
Ներդիրի 2-րդ էջի կենտրոնում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
Ներդիրի հատուկ ջերմամշակման միջոցով պատվում է պոլիէթիլենային պաշտպանիչ թաղանթով:
Ներդիրի բլանկները պատրաստվում են սերիաներով` 300000 (երեք հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Ներդիրների համարակալումն սկսվում է 0000001 և ավարտվում 0300000 թվերով:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 25-ի N 347 որոշմամբ
ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու
անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի
.__________________________________________________________________.
| ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ |
| |
| ՎԿԼԱԴԻՇ AA N 0000000 |
| ԴԵՅՍՏՎԻՏԵԼԵՆ ՏՈԼԿՈ ՊՐԻ ՊՐԵԴՅԱՎԼԵՆԻԻ ՊԱՍՊՈՐՏԱ |
| AA N 0000000 |
| .______________. |
| | | Ֆամիլիյա Մեստո ռոժդենիյա |
| | | |
| | | Իմյա Պոլ |
| | | |
| | | Օտչեստվո Դատա վիդաչի |
| | | |
| | | Գռաժդանստվո Դեյստվիտելեն պո սրոկու|
| | | դեյստվիյա պասպորտա |
| .______________. Դատա ռոժդենիյա |
| |
| Օրգան, վիդավշիյ դոկումենտ |
| |
| ՊԱՍՊՈՐՏՆՈ - ՎԻԶՈՎՈՅԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ ՄՎԴ Ի ՆԲ |
.__________________________________________________________________.