040.0345.250599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 345
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն ստեղծելու մասին» N 757 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի N 571 և 1998 թվականի դեկտեմբերի 3-ի N 762 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
որոշմամբ հաստատված կարգին կից N 2 ցանկում`
i
ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողից հանել «արժեթղթերի բլանկների պատրաստում, արժեթղթերի բլանկների ներկրում և իրացում» և «ֆոնդային բորսաներում միջնորդային ծառայություններ» բառերը.
բ) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
i
«Հայաստանի Հանրապետության արժեթղթերի ձևաթղթերի պատրաստում
արժեթղթերի շուկայի տեսչություն
արժեթղթերի ձևաթղթերի ներկրում
իրացման նպատակով»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» N 469 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 5-րդ կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչության» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության N 4 հավելվածի 51-րդ կետում «ֆինանսների նախարարությունն» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչությունն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների հաստատման մասին» N 568 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը.
i
բ) որոշմամբ հաստատված ստանդարտների 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Արժեթղթերի թողարկման օրինակելի ազդագրի հաստատման մասին» N 146 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված արժեթղթերի թողարկման օրինակելի ազդագրում`
i
ա) «ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ ֆինանսների նախարարությունում» բառերը փոխարինել «ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում» բառերով.
i
բ) 5.5-րդ կետում «ՀՀ ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
i
ա) 3-րդ կետի «ա» ենթակետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչությունում» բառերով, իսկ «զ» ենթակետում` «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` «արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերով.
i
բ) 19-րդ կետի հինգերորդ պարբերությունում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը` «արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերով.
i
գ) բաժանորդագրության արդյունքների ամփոփման արձանագրության ձևում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի տեսչության պետ» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 416 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի`
i
ա) 5-րդ և 6-րդ կետերի «ա» ենթակետերը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության» բառերով.
i
բ) 11-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերով: