Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ...

 

 

040.0635.210613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 635-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրին` 2013 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 193 400.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամսյակում` 116 800.0 հազ. դրամ, ինն ամսում` 193 400.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով առաջին կիսամյակում Գյումրու զարգացման հիմնադրամին հատկացված գումարի շրջանակներում հիմնադրամի կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշմամբ հատկացված գումարը տրամադրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 635-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` «ԳՅՈՒՄՐԻՆ` 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Միջոցառումների և  դրանք   |Հատկացվող գումարը` ըստ    |Բյուջե-   |

|ը/կ |իրականացնող մարմինների    |եռամսյակների (աճողական)   |տային     |

|    |անվանումները              |__________________________|ծախսերի   |

|    |                          |առաջին  |ինն ամիս|տարի    |տնտեսագի- |

|    |                          |կիսամյակ|        |        |տական դա- |

|    |                          |        |        |        |սակարգման |

|    |                          |        |        |        |հոդվածները|

|____|__________________________|________|________|________|__________|

| 1  |           2              |    3   |    4   |    5   |     6    |

|____|__________________________|________|________|________|__________|

|    |Ընդամենը` ՀՀ մշակույթի    |116800.0|193400.0|193400.0|          |

|    |նախարարություն, այդ թվում`|        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.  |Գյումրու զարգացման        |105500.0|151100.0|151100.0|Նվիրատվու-|

|    |հիմնադրամ «Գյումրին`      |        |        |        |թյուններ  |

|    |2013 թ. Համագործակցության |        |        |        |այլ       |

|    |մշակութային մայրաքաղաք»   |        |        |        |շահույթ   |

|    |ծրագրի միջոցառումներ, այդ |        |        |        |չհետապնդող|

|    |թվում`                    |        |        |        |կազմակեր- |

|    |                          |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.1 |«Գյումրին 2013 թ. ԱՊՀ     | 80000.0| 90000.0| 90000.0|          |

|    |մշակութային մայրաքաղաք»   |        |        |        |          |

|    |ծրագրի բացման             |        |        |        |          |

|    |արարողություն` հավաստագրի |        |        |        |          |

|    |հանձնում և  հանդիսավոր    |        |        |        |          |

|    |փակում                    |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.2 |ԱՊՀ երկրների Հումորի      |        |  5000.0|  5000.0|          |

|    |միջազգային փառատոն        |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.3 |Քանդակի փառատոն և         |        |  8000.0|  8000.0|          |

|    |սիմպոզիում                |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.4 |«Դուետ» թատերական առաջին  |  5000.0|  5000.0|  5000.0|          |

|    |միջազգային փառատոն        |        |        |        |          |

|    |(«Գյումրու Վ. Աճեմյանի    |        |        |        |          |

|    |անվան պետական դրամատիկական|        |        |        |          |

|    |թատրոն» ՊՈԱԿ)             |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.5 |Ավանդական/ժողովրդական     |        |  5000.0|  5000.0|          |

|    |երաժշտության փառատոն և    |        |        |        |          |

|    |Աշուղական երգի փառատոն.   |        |        |        |          |

|    |Գյումրու օր (ՀՀ ԳԱԱ-ի     |        |        |        |          |

|    |«Շիրակի հայագիտական       |        |        |        |          |

|    |հետազոտությունների        |        |        |        |          |

|    |կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագիր)   |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.6 |«Մշակույթը և  տեղեկատվական|        |  3000.0|  3000.0|          |

|    |տեխնոլոգիաները» խորագրով  |        |        |        |          |

|    |համաժողով («Բարքեմպ       |        |        |        |          |

|    |Գյումրի» կազմակերպական    |        |        |        |          |

|    |խմբի ծրագիր)              |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.7 |«Հացի փառատոն Գյումրիում» |  5000.0|  5000.0|  5000.0|          |

|    |(ՀՀ ԳԱԱ-ի «Շիրակի         |        |        |        |          |

|    |հայագիտական               |        |        |        |          |

|    |հետազոտությունների        |        |        |        |          |

|    |կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագիր)   |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.8 |Գյումրու մշակույթի        |  2500.0|  5000.0|  5000.0|          |

|    |ներկայացում Հայաստանի     |        |        |        |          |

|    |մարզերում                 |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.9 |Ազգային խոհանոցի          |        |  3000.0|  3000.0|          |

|    |(Արևելյան  և  Արևմտյան    |        |        |        |          |

|    |Հայաստանների տարբեր       |        |        |        |          |

|    |շրջանների) փառատոն և      |        |        |        |          |

|    |ավանդական կենցաղի         |        |        |        |          |

|    |ցուցահանդես               |        |        |        |          |

|    |(«Մ. Նալբանդյանի անվան    |        |        |        |          |

|    |Գյումրու պետական          |        |        |        |          |

|    |մանկավարժական ինստիտուտ»  |        |        |        |          |

|    |ՊՈԱԿ-ի ծրագիր)            |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.10|Շիրակի երկրագիտական       |        |  1500.0|  1500.0|          |

|    |թանգարանի «Շիրակը         |        |        |        |          |

|    |մշակույթի օրրան» խորագրով |        |        |        |          |

|    |հնագիտական ցուցահանդես    |        |        |        |          |

|    |Հայաստանի պատմության      |        |        |        |          |

|    |թանգարանում               |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.11|«Բամբիռ» համույթի         |        |  1800.0|  1800.0|          |

|    |ձայնասկավառակի շնորհանդես |        |        |        |          |

|    |և  համերգ                 |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.12|Գյումրու արհեստագործական  |        |  3000.0|  3000.0|          |

|    |ավանդույթների փառատոն     |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.13|Գյումրու պետական սիմֆոնիկ |        |  1800.0|  1800.0|          |

|    |նվագախմբի 20-ամյակին      |        |        |        |          |

|    |նվիրված համերգ            |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.14|«Գյումրին 2013 ԱՊՀ        | 10000.0| 10000.0| 10000.0|          |

|    |մշակութային մայրաքաղաք.   |        |        |        |          |

|    |գունավոր լուսանկարչական   |        |        |        |          |

|    |եռալեզու (հայերեն,        |        |        |        |          |

|    |ռուսերեն, անգլերեն) ալբոմի|        |        |        |          |

|    |պատրաստում                |        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|1.15|Սոցիալական գովազդների     |  3000.0|  4000.0|  4000.0|          |

|    |պատրաստում և  թողարկում,  |        |        |        |          |

|    |ծրագրի գովազդային         |        |        |        |          |

|    |վահանակների պատրաստում և  |        |        |        |          |

|    |տեղադրում Երևանում,       |        |        |        |          |

|    |Գյումրիում և  դեպի Գյումրի|        |        |        |          |

|    |տանող գլխավոր մայրուղու   |        |        |        |          |

|    |ճանապարհին, գովազդային    |        |        |        |          |

|    |տեսահոլովակների պատրաստում|        |        |        |          |

|____|__________________________|________|________|________|__________|

|2.  |«Դասական երաժշտության     |        | 15000.0| 15000.0|Նվիրատվու-|

|    |աջակցություն» ՀԿ          |        |        |        |թյուններ  |

|    |Ռուսաստանի ազգային        |        |        |        |այլ       |

|    |նվագախմբի համերգներ       |        |        |        |շահույթ   |

|    |Գյումրիում և  Երևանում`   |        |        |        |չհետապնդող|

|    |գեղ. ղեկ. Վ. Սպիվակովի    |        |        |        |կազմակեր- |

|    |գլխավորությամբ (ծրագրի    |        |        |        |պություն- |

|    |հանդիսավոր փակում)        |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|3.  |«Հայաստանի գրողների       |  6000.0|  6000.0|  6000.0|Նվիրատվու-|

|    |միություն» ՀԿ «Ի սկզբանէ  |        |        |        |թյուններ  |

|    |էր բանն» պոեզիայի         |        |        |        |այլ       |

|    |միջազգային 1-ին փառատոն.  |        |        |        |շահույթ   |

|    |Գյումրու օր               |        |        |        |չհետապնդող|

|    |                          |        |        |        |կազմակեր- |

|    |                          |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|4.  |«Գիրք» հիմնադրամ ԱՊՀ      |        |  8000.0|  8000.0|Նվիրատվու-|

|    |երկրների լուսանկարիչների  |        |        |        |թյուններ  |

|    |բիենալե և  հայկական       |        |        |        |այլ       |

|    |ժառանգությունը ներկայացնող|        |        |        |շահույթ   |

|    |«Հայկական հետքը ...»      |        |        |        |չհետապնդող|

|    |խորագրով լուսանկարչական   |        |        |        |կազմակեր- |

|    |ցուցահանդես               |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|5.  |«Լոռվա Ձոր» հայրենակցական |  2300.0|  2300.0|  2300.0|Նվիրատվու-|

|    |միավորում» ՀԿ «Հայաստանի  |        |        |        |թյուններ  |

|    |տաք գույները» խորագրով ԱՊՀ|        |        |        |այլ       |

|    |երկրների գեղանկարիչների   |        |        |        |շահույթ   |

|    |սիմպոզիում Գյումրիում և   |        |        |        |չհետապնդող|

|    |Երևանում                  |        |        |        |կազմակեր- |

|    |                          |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|6.  |Մշակութային կրթության     |  3000.0|  3000.0|  3000.0|Նվիրատվու-|

|    |աջակցության հիմնադրամ     |        |        |        |թյուններ  |

|    |Մանկական երաժշտական       |        |        |        |այլ       |

|    |ներկայացումների           |        |        |        |շահույթ   |

|    |հանրապետական 2-րդ         |        |        |        |չհետապնդող|

|    |մրցույթ-փառատոն           |        |        |        |կազմակեր- |

|    |                          |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

|____|__________________________|________|________|________|__________|

|7.  |«Հայաստանի պետական        |        |  8000.0|  8000.0|Ընթացիկ   |

|    |ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ         |        |        |        |դրամա-    |

|    |Նավասարդյան առաջին խաղերի |        |        |        |շնորհներ  |

|    |անցկացում (եզրափակիչ փուլ)|        |        |        |պետական և |

|    |                          |        |        |        |համայն-   |

|    |                          |        |        |        |քային ոչ  |

|    |                          |        |        |        |առևտրային |

|    |                          |        |        |        |կազմակեր- |

|    |                          |        |        |        |պություն- |

|    |                          |        |        |        |ներին     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 635-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ               |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները|

|                           |նշված են դրական նշանով)                  |

|                           |_________________________________________|

|                           |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ    |

|                           |ցուցանիշներ   |                          |

|                           |______________|__________________________|

|                           |առա-|ինն |տարի|առաջին  |ինն ամիս|տարի    |

|                           |ջին |ամիս|    |կիսամյակ|        |        |

|                           |կի- |    |    |        |        |        |

|                           |սամ-|    |    |        |        |        |

|                           |յակ |    |    |        |        |        |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|_____________________________________________________________________|

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|_____________________________________________________________________|

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |Մշակութային միջոցառումների իրականացում                     |

|_________|___________________________________________________________|

|1168|ԱԾ07|Նկարագրությունը                                            |

|____|____|ԱՊՀ երկրների մշակութային երկխոսության ու մշակութային       |

|    |    |ներուժի միավորում, ամենամյա ստեղծագործական ռեսուրսների     |

|    |    |կենտրոնացումը Գյումրիում` մշակութային ինքնաարտահայտման     |

|    |    |տարբեր ձևաչափերի  կիրառում թատերական, երաժշտական փառատոների|

|    |    |և  մրցույթների ստեղծագործական խմբերի հյուրախաղային         |

|    |    |շրջագայությունների իրականացում, համաժողովների, թեմատիկ     |

|    |    |ցուցահանդեսների կազմակերպում ԱՊՀ երկրների մշակութային,     |

|    |    |գիտության և  կրթության անվանի գործիչների մասնակցությամբ    |

|_________|___________________________________________________________|

|Քանակական|«Գյումրին` 2013թ.|    |    | 22 |        |        |        |

|         |Համագործակցու-   |    |    |    |        |        |        |

|         |թյուն մշակութային|    |    |    |        |        |        |

|         |մայրաքաղաք»      |    |    |    |        |        |        |

|         |ծրագրի           |    |    |    |        |        |        |

|         |միջոցառումներ    |    |    |    |        |        |        |

|___________________________|____|____|____|________|________|________|

|Մատուցված ծառայության վրա  | X  | X  | X  |116800.0|193400,0|193400,0|

|կատարվող ծախս (հազ. դրամ)  |    |    |    |        |        |        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրություն                                   |

|Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և  հաղորդակցման          |

|բարձրացում արվեստի ոլորտում                                          |

|_____________________________________________________________________|

|Մշակութային կազմակերպություններ                                      |

|Գյումրու զարգացման հիմնադրամ, «Դասական երաժշտության աջակցության»,    |

|«Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ներ, «Գիրք», «Մշակութային կրթության|

|աջակցության» հիմնադրամներ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 635-Ն
Որոշում