040.0618.200613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 618-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բանաստեղծ Արամայիս Սահակյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արամայիս Սահակյանի այրի Աստղիկ Սահակյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 618-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս|տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ |
| |ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին |
|_________|_______________________________________________________________|
|1069|ԾՏ05|Նկարագրությունը |
| | |Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ |
| | |ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և |
| | |հուշատախտակի պատրաստում և տեղադրում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Տրանսֆերտ ստացող | | | | | | |
|ների |անձանց քանակը | | | | | | |
|քանակը |մշակված չէ: | | | | | | |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Գումարը | | X | X | X |2,277.41|2,277.41|2,277.41|
|(հազ. | | | | | | | |
|դրամ) | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Տրանսֆերտի վճարման | | |միա | | | |
|հաճախականությունը | | |նվագ| | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ |
|ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի |
|պատրաստում և տեղադրում |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Մշակված չէ |
._________________________________________________________________________.