040.0617.200613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 617-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2012 թվականի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 29,055.0 հազ. դրամ, որից` ինն ամսում` 21,791.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 617-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս|տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Տրանսֆերտի անվանումը |
|դասիչը |Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր|
| |արդյունքների հասած` ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց |
| |մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում |
|_________| |
|1041|ԾՏ03|Նկարագրությունը |
| | |Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր|
| | |արդյունքների հասած` ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց |
| | |մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Ազգային հավաքական | 0 | 3 | 3 | X | X | X |
|ների |թիմերում ընդգրկված | | | | | | |
|քանակը |մարզիկներին տրվող | | | | | | |
| |թոշակներ (մարզիկների| | | | | | |
| |թիվը) | | | | | | |
| |____________________|_____|____|____|________|________|________|
| |Ազգային հավաքական | 0 | 10 | 10 | X | X | X |
| |թիմերում ընդգրկված | | | | | | |
| |մարզչական | | | | | | |
| |անձնակազմին տրվող | | | | | | |
| |թոշակներ (մարզչական | | | | | | |
| |անձնակազմի թիվը) | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Գումարը (հազ. դրամ) | X | X | X | 0.0 |21791.30|29055.00|
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Տրանսֆերտի վճարման | | |ամսա| X | X | X |
|հաճախականությունը | | |կան | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|_________________________________________________________________________|
|Միջազգային մարզական խաղերում և առաջնություններում, գավաթի |
|խաղարկություններում հաղթողներ և մրցանակակիրներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին |
._________________________________________________________________________.