040.0625.200613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 625-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման և որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) վերնագրերում, որոշման 1-ին կետում «հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում» բառերը փոխարինել «հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական)» բառերով.
i
2) կարգի 1-ին կետը «հանրակրթական դպրոցներում» բառերից հետո լրացնել «նախնական (արհեստագործական)» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
i
«2.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2013/2014 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 11-րդ դասարաններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում սովորողների` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնառության արդյունքները փորձնական ամփոփել ստուգողական աշխատանքների միջոցով:».
4) կարգի 5-րդ կետի`
i
ա. «ժա» ենթակետում «հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր ուսումնական հաստատություններում)» բառերը փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատություններում» բառերով,
բ. «ժբ» ենթակետը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական (արհեստագործական) և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ