(ուժը կորցրել է 06.10.05 թիվ 1652-Ն որոշում)
i
040.0340.250599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1999 թվականի թիվ 340
i
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություններով սահմանված արտանետումների նորմատիվները.
բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվության N 1, 2 հավելվածով սահմանված` կեղտաջրերով բաց ջրավազաններ կամ կոյուղու կոլեկտորներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներն ըստ կետի:
(1-ին կետը փոփ. 14.05.01 թիվ 410 որոշում)
i
2. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) ջրօգտագործման համար` սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի ծավալները.
բ) օգտակար հանածոների`
մարված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների մարման ենթակա ծավալները,
արդյունահանված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների արդյունահանման ենթակա ծավալները.
գ) կենսապաշարների`
ծառի օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառահատման տոմսով կամ արմատի վրա փոքրաքանակ փայտեղենի բացթողման օրդերով սահմանված ծավալները.
արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար (անտառային ֆոնդի տարածքներում)` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.
խոտհնձի նպատակով` անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված տարածքները.
անասունների արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.
մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.
ձկների արդյունագործական որսի համար (Սևանա լճից)` Սևանա լճում արդյունագործական ձկնորսության մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները:
(2-րդ կետը փոփ. 14.05.01 թիվ 410 որոշում)