Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 464-Ա ՈՐՈ ...

 

 

041.0440.100613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2013 թվականի N 440-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչի պարտականությունները կատարող Մհեր Մկրտումյանին» բառերով.

i

2) հավելվածը «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն», «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն», «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» և «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.06.2013
N 440-Ա
Որոշում