040.0559.050613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2013 թվականի N 559-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնավոր կապիտալի, այդ թվում` օտարերկրյա, ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2916,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 16-ի
N 559-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |
|_____________________________________________________________________|
| անվանումը |գնման|չափի |քա- |գումարը |
| |ձևը |միավո-|նակը|(հազ. դրամ) |
| | |րը | |(ցուցանիշների |
| | | | |ավելացումը |
| | | | |նշվում է |
| | | | |դրական նշանով)|
|____________________________________|_________________|______________|
|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | | 2916.5 |
|______________________________________________________|______________|
|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01|01. ՀՀ կառավարության | 2916.5 |
| | | |պահուստային ֆոնդ | |
|_____________________________________________________________________|
|01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_____________________________________________________________________|
|Ծառայություններ | | 2916.5 |
|_________________________________________________|____|______________|
|Օտարերկրյա մամուլում շահագրգիռ |ԲԸԱՀ |դրամ |1 | 2916.5 |
|կողմերին հետաքրքրության հայտ | | | | |
|ներկայացնելու հրավերի հրապարակում | | | | |
._____________________________________________________________________.