040.0527.290513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2013 թվականի N 527-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2013 թվականի հունիսի 15-29-ը Դիլիջան քաղաքում շախմատի կանանց «Գրան Պրի»-ի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 65,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1639-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված 40,000.0 հազ. դրամից տնտեսված 8,743.26 հազ. դրամը «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից օգտագործել 2013 թվականի ընթացքում շախմատի կանանց «Գրան Պրի»-ի մրցաշարի կազմակերպման ու անցկացման համար:
5. Սահմանել, որ «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության կարգով հատկացվող գումարի հաշվին ծառայությունները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 16-ի
N 527-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող |
|քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների |
|ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1. Ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |2013 թվականին Դիլիջան քաղաքում շախմատի կանանց «Գրան Պրի»-ի |
| |մրցաշարի կազմակերպում և անցկացում |
|_________| |
|1041|ԱԾ16|Նկարագրությունը |
| | |2013 թվականին Դիլիջան քաղաքում շախմատի կանանց «Գրան Պրի»-ի |
| | |մրցաշարի կազմակերպում և անցկացում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Միջոցառումների թիվը | 1 | 1 | 1 | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Որակական |Մշակված չէ | X | X | X | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Ժամկետայ-|Մշակված չէ | X | X | X | X | X | X |
|նության | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Մատուցվող ծառայության վրա | X | X | X |65,000.0|65,000.0|65,000.0|
|կատարվող ծախսը (հազ. դրամ) | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|«Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն |
._________________________________________________________________________.