040.0452.060513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2013 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 168,027.1 հազ. դրամ, որից` ինն ամսում 119,802.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 2-ի
N 452-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշները |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1 Ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Մատուցվող ծառայության անվանումը |
|դասիչը |Օտարերկրյա պետություններում և միջազգային |
| |կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական |
| |ծառայության մարմինների նպատակների և խնդիրների իրագործում |
|_________| |
|1128|ԱԾ01|Նկարագրությունը |
| | |Արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության |
| | |իրականացման դիվանագիտական գործունեություն օտարերկրյա |
| | |պետություններում և միջազգային կազմակերպություններում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Օտարերկրյա | | 1 | 1 | X | X | X |
| |պետություններում | | | | | | |
| |գործող դիվանագիտական| | | | | | |
| |ծառայության | | | | | | |
| |մարմինների` ՀՀ | | | | | | |
| |դեսպանությունների, | | | | | | |
| |հյուպատոսական | | | | | | |
| |հիմնարկների և | | | | | | |
| |միջազգային կազմա- | | | | | | |
| |կերպություններում ՀՀ| | | | | | |
| |մշտական ներկայա- | | | | | | |
| |ցուցչությունների | | | | | | |
| |(բացառությամբ | | | | | | |
| |մասնագիտացված | | | | | | |
| |միջազգային | | | | | | |
| |կազմակերպու- | | | | | | |
| |թյուններում ՀՀ | | | | | | |
| |ներկայացուցիչների և | | | | | | |
| |ներկայացուցչու- | | | | | | |
| |թյունների) ընդհանուր| | | | | | |
| |քանակը | | | | | | |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Որակական |Մշակված չէ | | | | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Ժամկետայ-|Մշակված չէ | | | | X | X | X |
|նության | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Մատուցվող ծառայության վրա | X | X | X | |119802.6|168027.1|
|կատարվող ծախսը (հազ. դրամ) | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1128 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում |
|և միջազգային կազմակերպություններում |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի |
|համար արտաքին պայմանների բարելավում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
|Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության |
|մարմինները |
._________________________________________________________________________.