040.0408.290413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2013 թվականի N 408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2013 թվականի ապրիլի 21-27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների միջև դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության երկու մարզական ֆեդերացիաներին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1771,4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից` 1012,2 հազ. դրամ` «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, և 759,2 հազ. դրամ` «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
4. «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին` նվիրաբերության կարգով տրվող հատկացումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 18-ի
N 408-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշները |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1. Ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |2013 թվականի ապրիլի 21-27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից |
| |երկրների միջև դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին |
| |մասնակցության ապահովում |
|_________| |
|1041|ԱԾ16|Նկարագրությունը |
| | |2013 թվականի ապրիլի 21-27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից |
| | |երկրների միջև դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին |
| | |մասնակցության ապահովում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Միջոցառումների թիվը | 1 | 1 | 1 | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Որակական |Մշակված չէ | X | X | X | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Ժամկետայ-|Մշակված չէ | X | X | X | X | X | X |
|նության | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Մատուցվող ծառայության վրա | X | X | X | 1,771.4| 1,771.4| 1,771.4|
|կատարվող ծախսը (հազ. դրամ) | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ, «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» ՀԿ |
._________________________________________________________________________.