Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0375.290413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2013 թվականի N 375-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2013 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 28,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության կարգով տրվող հատկացումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 18-ի

N 375-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                  |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |

|                              |նշված են դրական նշանով)                   |

|                              |__________________________________________|

|                              |ոչ ֆինանսական  |ֆինանսական ցուցանիշները   |

|                              |ցուցանիշներ    |                          |

|                              |_______________|__________________________|

|                              |առա- |ինն |տարի|առաջին  |ինն ամիս|   տարի |

|                              |ջին  |ամիս|    |կիսամյակ|        |        |

|                              |կիսամ|    |    |        |        |        |

|                              |յակ  |    |    |        |        |        |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.1. Ծառայություններ                                                     |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |2013 թվականին Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի  |

|         |մրցաշարի կազմակերպում և  անցկացում                             |

|_________|                                                               |

|1041|ԱԾ14|Նկարագրությունը                                                |

|    |    |2013 թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում        |

|    |    |Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպում և          |

|    |    |անցկացում                                                      |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Միջոցառումների թիվը |  1  |  1 |  1 |    X   |    X   |    X   |

|_________|____________________|_____|____|____|________|________|________|

|Որակական |Մշակված չէ          |  X  |  X |  X |    X   |    X   |    X   |

|_________|____________________|_____|____|____|________|________|________|

|Ժամկետայ-|Մշակված չէ          |  X  |  X |  X |    X   |    X   |    X   |

|նության  |                    |     |    |    |        |        |        |

|______________________________|_____|____|____|________|________|________|

|Մատուցվող ծառայության վրա     |  X  |  X |  X | 28000.0| 28000.0| 28000.0|

|կատարվող ծախսը (հազ. դրամ)    |     |    |    |        |        |        |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր                                       |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերում                         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2013
N 375-Ն
Որոշում