041.0300.170599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 1999 թվականի թիվ 300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 25.04.01 թիվ 323 որոշում)
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 12 մարդ:
(2-րդ կետը փոփ. 14.07.00 թիվ 455 որոշում)
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 թիվ 323 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 95 2 1»:
(3-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 թիվ 323 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 թիվ 323 որոշում)
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 389 որոշման 1-ին կետը` կառուցվածքի մասով, 2-րդ և 3-րդ կետերը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
մայիսի 17-ի N 300 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի
Վարչության պետի աշխատակազմ
Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն
Զորքերի և փրկարարական ուժերի վարչություն
Նախարարությունների և գերատեսչությունների հետ արտակարգ իրավիճակների
և քաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքների վարչություն
Նյութատեխնիկական ապահովման և սպառազինության վարչություն
Տարերային աղետների վարչություն
Տեխնոլոգիական աղետների բաժին
Միջազգային համագործակցության բաժին
Տեղեկատվական-վերլուծական բաժին
Հասարակական կապերի և լրատվության բաժին Սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման բաժին Կազմտեսչական բաժին Կադրերի և մոբիլիզացիոն բաժին Առաջին բաժին Ֆինանսական բաժին