Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

17.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.04.2013  -ից մինչեւ   17.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 16.06.2023 թիվ 951-Ն որոշում)

i

040.0267.260313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2013 թվականի N 267-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1661-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագետի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1661-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 21-ի

N 267-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են դիվանագետի ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագետի ատեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան կամ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` ժամկետից շուտ կամ արտահերթ դիվանագիտական աստիճան շնորհելու, ինչպես նաև սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին (այսուհետ` նախարար) եզրակացություն ներկայացնելու համար:

 

II. ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 

3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու նպատակով դիվանագետի ատեստավորումն անցկացվում է օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում), յուրաքանչյուր ամսվա 1-ին, այն դիվանագետներին, որոնց հերթական դիվանագիտական աստիճան ստանալու ժամկետը լրացել է նախորդ ամսվա ընթացքում, տեղեկացնում է հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար հանձնաժողովին դիմում ներկայացնելու իրավունքի մասին: Արձակուրդում, գործուղման (բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործուղման) մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար հանձնաժողովին դիմում ներկայացնելու իրավունքի մասին տեղեկացվում են աշխատանքի ներկայանալուց հետո 15-օրյա ժամկետում:

5. Ստորաբաժանումը եռօրյա ժամկետում կազմում է հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար ատեստավորում անցնելու մասին դիմում ներկայացրած դիվանագետների ցանկը և ներկայացնում հանձնաժողովի նախագահին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին (այսուհետ` գլխավոր քարտուղար):

6. Հանձնաժողովի նախագահը, խորհրդակցելով գլխավոր քարտուղարի հետ, ցանկում ընդգրկված դիվանագետների ատեստավորման հարցն ընդգրկում է հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում, որը նշանակվում է ոչ շուտ, քան մեկ ամիս հետո, կամ առաջիկա նիստին հաջորդող նիստում` բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:

7. Ստորաբաժանումը հանձնաժողովի նիստի օրակարգում դիվանագետների ատեստավորման հարցն ընդգրկելու մասին անհապաղ տեղեկացնում է այդ դիվանագետներին և նրանց անմիջական ղեկավարներին:

8. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ատեստավորումն անցկացնելու դեպքում նախարարը դիմում է հանձնաժողովին` հանձնաժողովի առաջիկա նիստում դիվանագետին ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան կամ արտահերթ դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը քննարկման դնելու համար: Հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու մասին արտահերթ ատեստավորման ենթակա դիվանագետը և նրա անմիջական ղեկավարը տեղեկացվում են անհապաղ:

10. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետում նշված կարգով տեղեկանալուց հետո դիվանագետի անմիջական ղեկավարը նիստից առնվազն 10 օր առաջ ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը` բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի:

11. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ծառայողական բնութագիրը կարող է պահանջվել եռօրյա ժամկետում:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի դիվանագետի մասին տվյալներ և նրա գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

13. Այն դեպքում, երբ դիվանագետը համապատասխան անմիջական ղեկավարի ենթակայության ներքո աշխատել է 6 ամսվանից պակաս ժամկետով, հնարավորության դեպքում, ծառայողական բնութագիրը պահանջվում է նաև դիվանագետի նախկին անմիջական ղեկավարից, որը ծառայողական բնութագիրը ներկայացնում է սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված ժամկետներում և կարգով:

14. Դիվանագետն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին` բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:

15. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:

16. Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին:

17. Ատեստավորման ենթակա դիվանագետը ներկայացնում է նաև տեղեկանք վերջին տարվա ընթացքում իր կողմից պատրաստված վերլուծական և տեղեկատվական նյութերի մասին (համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գնահատականներով), ինչպես նաև գործուղումների, իր գործունեությունից բխող տարբեր միջոցառումներում ունեցած ելույթների և զեկույցների, տարբեր միջոցառումների կազմակերպմանն ունեցած մասնակցության մասին (համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գնահատականներով): Հանձնաժողովը կարող է պահանջել նշված վերլուծական, տեղեկատվական նյութերի, ելույթների, զեկույցների օրինակներ` ծանոթանալու նպատակով:

18. Ստորաբաժանումը հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ ապահովում է նիստի փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին ներկայացնելը:

19. Ատեստավորումն անցկացվում է փաստաթղթային ուսումնասիրության եղանակով: Փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրվում են դիվանագետի անձնական գործը, սույն կարգի 17-րդ կետով նախատեսված տեղեկանքը, ինչպես նաև ծառայողական բնութագիրը, ծառայողական բնութագրի վերաբերյալ դիվանագետի առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):

20. Եթե հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կեսից ավելին գտնում է, որ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն համապատասխան եզրակացություն տալու համար, որոշում է կայացվում դիվանագետի ատեստավորումն անցկացնել հարցազրույցի միջոցով` դիվանագետի պարտադիր մասնակցությամբ: Այս դեպքում դիվանագետի ատեստավորումն անցկացվում է հանձնաժողովի հաջորդ նիստում, որի մասին դիվանագետը, ինչպես նաև նրա անմիջական ղեկավարը տեղեկացվում են անհապաղ:

21. Հարցազրույցի միջոցով ատեստավորում անցկացնելու որոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես դիվանագետին հերթական աստիճան շնորհելու մասին եզրակացության վրա ազդող բացասական գործոն:

22. Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ, ինչպես նաև ավելի բարձր դիվանագիտական աստիճան կրելու համար անհրաժեշտ` դիվանագետների մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները գնահատելու նպատակով, որի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ատեստավորվող դիվանագետին տալու վերջինիս ծառայողական պարտականություններին, մասնագիտական գիտելիքներին և գործնական կարողություններին վերաբերող` մինչև 3 հարց:

23. Հանձնաժողովը ատեստավորման արդյունքում եզրակացություն ընդունելու համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

24. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

25. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը`

1) շնորհել հերթական դիվանագիտական աստիճան.

2) շնորհել հերթական դիվանագիտական աստիճան` ժամկետից շուտ.

3) շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան.

4) դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը քննարկել մեկ տարի հետո:

5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը երկրորդ անգամ քննարկելիս, բացասական եզրակացության դեպքում, որոշել դիվանագետի` զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը:

26. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումից անմիջապես հետո:

27. Դիվանագետն իրավունք ունի ատեստավորման արդյունքում ընդունված եզրակացությունը բողոքարկելու` նախքան այդ եզրակացությունը նախարարին ներկայացնելը:

28. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքում ընդունված եզրակացությունը (իսկ բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին հանձնաժողովի անդամների կարծիքները) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) սույն կարգի 25-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված եզրակացությունների դեպքում առաջարկվող դիվանագիտական աստիճանը շնորհելու մասին.

2) սույն կարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը հետաձգել մեկ տարով.

3) սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված եզրակացության դեպքում զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունը որոշելու նպատակով ատեստավորում անցկացնելու մասին:

 

III. ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ` ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 

29. Դիվանագետի` զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար ատեստավորումն անցկացվում է նախարարի կողմից սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշման ընդունման դեպքում:

30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում դիվանագետի ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանի ընդունմանը հաջորդող հանձնաժողովի նիստում` սույն կարգի 19-22-րդ կետերով նախատեսված կարգով:

31. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա, սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը`

1) դիվանագետը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) դիվանագետը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

32. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են սույն կարգի 26-րդ կետին համապատասխան:

33. Հանձնաժողովը սույն կարգի 31-րդ կետով նախատեսված եզրակացությունը (սույն կարգի 27-րդ կետի ուժով բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին հանձնաժողովի անդամների կարծիքները) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին` համապատասխան որոշում կայացնելու նպատակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2013
N 267-Ն
Որոշում