Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 156 ...

 

 

040.0236.190313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2013 թվականի N 236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1562-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 12-րդ կետի` վերահսկվող տնտեսական գործունեության ոլորտային ռիսկը սահմանող աղյուսակի`

ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում»,

բ. 17-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում».

2) 16-րդ կետի` անհատական ռիսկի չափորոշիչները սահմանող աղյուսակի`

i

ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանություն»,

բ. 5-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «մթնոլորտային օդի պահպանություն, հողի օգտագործում և պահպանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն, կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2013
N 236-Ն
Որոշում