040.0196.120313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2013 թվականի N 196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 29-րդ և 33-րդ կետերում «24 ժամվա» բառերը փոխարինել «1 ժամվա» բառերով.
2) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«61. Բիլինգային համակարգ կիրառող հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ