Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0169.050313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2013 թվականի N 169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված ենթավարկի մայր գումարի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 24154,4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 21-ի

N 169-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի   |Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի   |

|ֆինանսավորման աղբյուրներն  |ավելացումները նշված են դրական նշանով,  |

|ու դրանց տարրերի           |իսկ նվազեցումները` փակագծերում)        |

|անվանումները               |_______________________________________|

|                           |առաջին   |առաջին   |ինն ամիս |  տարի   |

|                           |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |   -     |   -     |    -    |     -   |

|___________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                 |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|Ա. Ներքին աղբյուրներ -     |   -     |   -     |    -    |     -   |

|ընդամենը                   |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                 |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ|   -     |   -     |    -    |     -   |

|___________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                 |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|2.3. Ելքերի ֆինանսավորմանն |(24154.4)|(24154.4)|(24154.4)|(24154.4)|

|ուղղվող 2013 թվականի       |         |         |         |         |

|պետական բյուջեի տարեսկզբի  |         |         |         |         |

|ազատ մնացորդի միջոցներ     |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|2.5. Տրամադրված վարկերի և  | 24,154.4| 24,154.4| 24,154.4| 24,154.4|

|փոխատվությունների          |         |         |         |         |

|վերադարձից մուտքեր         |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|որից`                      |         |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|_________|

|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ     | 24,154.4| 24,154.4| 24,154.4| 24,154.4|

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2013
N 169-Ն
Որոշում