Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 16 ...

 

 

040.0139.250213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2013 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,580.0 հազ. դրամ` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.26 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին է տրամադրում ինքնարժեքով` հաշվի առնելով նաև «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կատարած ծախսերը.

2) շահառուն նույնականացման քարտ կարդացող սարքը ձեռք է բերում գանձապետական հատուկ հաշվին գումար վճարելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նույնականացման քարտ կարդացող սարքերը ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մեկ միավորի ինքնարժեքի և նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին տրամադրելու հետ կապված ծախսերը գոյացած միջոցներից փոխհատուցելու պայմանների ու կարգի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 7-ի

N 139-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

.______________________________________________________________________

|Չափորոշիչներ                     |Ցուցանիշների փոփոխությունը         |

|                                 |(ավելացումները նշված են դրական     |

|                                 |նշանով)                            |

|                                 |___________________________________|

|                                 |ոչ ֆինանսական ցուցանիշներ          |

|                                 |___________________________________|

|                                 |առաջին  |առաջին  |ինն ամիս|տարի    |

|                                 |եռամսյակ|կիսամյակ|        |        |

|_____________________________________________________________________|

|Մաս Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Անվանումը                                                 |

|դասիչը    |Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)  |

|          |սարքերի տրամադրում                                        |

|__________|                                                          |

|1102|ԱԾ03 |Նկարագրությունը                                           |

|    |     |Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)  |

|    |     |սարքերի ձեռքբերման և  շահառուներին տրամադրման             |

|    |     |ծառայություններ                                           |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |                      |  20.000|  20.000|  20.000|  20.000|

|__________|______________________|________|________|________|________|

|Որակական  |Մշակված չէ            |        |        |        |        |

|__________|______________________|________|________|________|________|

|Ժամկետայ- |Մշակված չէ            |        |        |        |        |

|նության   |                      |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|Մատուցվող ծառայության վրա        |        |        |        |        |

|կատարվող ծախսը (հազ. դրամ)       |        |        |        |        |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Կենսաթոշակային ապահովության ծրագիր                                   |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Շահառուներին էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)|

|սարքերի տրամադրում                                                   |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ               |

.______________________________________________________________________

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                     |Ցուցանիշների փոփոխությունը         |

|                                 |(ավելացումները նշված են դրական     |

|                                 |նշանով)                            |

|                                 |___________________________________|

|                                 |ֆինանսական ցուցանիշներ             |

|                                 |___________________________________|

|                                 |առաջին  |առաջին  |ինն ամիս|տարի    |

|                                 |եռամսյակ|կիսամյակ|        |        |

|_____________________________________________________________________|

|Մաս Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Անվանումը                                                 |

|դասիչը    |Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)  |

|          |սարքերի տրամադրում                                        |

|__________|                                                          |

|1102|ԱԾ03 |Նկարագրությունը                                           |

|    |     |Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)  |

|    |     |սարքերի ձեռքբերման և  շահառուներին տրամադրման             |

|    |     |ծառայություններ                                           |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |                      |        |        |        |        |

|__________|______________________|________|________|________|________|

|Որակական  |Մշակված չէ            |        |        |        |        |

|__________|______________________|________|________|________|________|

|Ժամկետայ- |Մշակված չէ            |        |        |        |        |

|նության   |                      |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|Մատուցվող ծառայության վրա        |90,580.0|90,580.0|90,580.0|90,580.0|

|կատարվող ծախսը (հազ. դրամ)       |        |        |        |        |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Կենսաթոշակային ապահովության ծրագիր                                   |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Շահառուներին էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader)|

|սարքերի տրամադրում                                                   |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ               |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2013
N 139-Ն
Որոշում