Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009- ...

 

 

040.0083.080213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2013 թվականի N 83-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 85-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին, 9-րդ հոդվածի 3-րդ մասին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը» բառերը.

i

2) որոշման N 1 հավելվածի 60-66-րդ կետերի 4-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկություններ) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 855-Ն որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 85-Ն որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը» բառերով:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանն անցնող «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ», «Արմավիրի բժշկական քոլեջ», «Արարատի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) ամրացված անշարժ գույքը հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնելով սույն կետում նշված կազմակերպություններին:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ու կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանն անցնող «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ», «Գյումրու պետական բժշկական քոլեջ», «Վանաձորի պետական բժշկական քոլեջ», «Կապանի պետական բժշկական քոլեջ», «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» և «Մարտունու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անհատույց անժամկետ օգտագործման պայմանագրերում.

2) սույն որոշման 5-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանն անցնող «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ», «Գավառի պետական բժշկական քոլեջ» և սույն որոշման 4-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են կազմակերպությունների միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում փոփոխություններ կատարել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների կանոնադրություններում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծախսերի վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունիսի 15-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2013
N 83-Ն
Որոշում