Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

050.0331.131212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2012 թվականի թիվ 331-Ն

 

i

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 125-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերացնել կարգավորվող շուկայում թույլատրված արժեթղթերով կարգավորվող շուկայից դուրս գործարքներ իրականացնելու հետ կապված որոշ սահմանափակումներ, որը չի հանգեցնի ներդրողների շահերի վտանգմանը և հաշվի առնելով այն, որ մասնավոր գործարքների կողմերը նախապես հայտնի են,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջից բացառություն կազմող մասնավոր գործարքներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող գործարքները,

2) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերի հետգնման կամ ձեռքբերման գործարքները,

3) արժեթղթերը հանձնելու առաջարկի շրջանակներում բաժնային արժեթղթերով կատարվող գործարքները:

2. Սահմանել, որ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը թույլատրվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, եթե տվյալ գործարքը համապատասխանում է սույն որոշման պահանջներին:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 16-ի ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասից բացառություն կազմող մասնավոր գործարքի մասին» թիվ 125-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.11.2012
N 331-Ն
Որոշում