040.0011.140113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2013 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչությունը, ջրային ռեսուրսների քաղաքականության բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և ջրային ռեսուրսների քաղաքականության բաժնի:
i
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քարտուղարություն
Կենսաբազմազանության քաղաքականության բաժին
Ջրային ռեսուրսների քաղաքականության բաժին
Մթնոլորտային օդի քաղաքականության բաժին
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Գնումների գործընթացի իրականացման բաժին
Արտաքին կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ֆինանսահաշվապահական բաժին
Տնտեսական բաժին Առաջին բաժին»:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն 3 հաստիքային միավոր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ