Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐ ...

21.02.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.05.1999  -ից մինչեւ   21.02.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.04 թիվ 1938-Ն որոշում)

i

040.0277.030599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 1999 թվականի թիվ 277

 

i

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորումների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

մայիսի 3-ի N 277 որոշմամբ

 

Մեծությունների միավորների և պայմանական

սանդղակների կիրառման կանոնները

 

I. Մեծությունների միավորները կիրառելու կանոնները

 

1. Նորմատիվ փաստաթղթերում և հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտում են ՍԻ միավորներով:

2. Չափման միջոցների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում նշված չափման միջոցների աստիճանավորումն իրականացվում է ՍԻ միավորներով:

3. Եթե արտադրանքի բնութագրման համար թույլատրվում են տարբեր միավորներ, ապա կիրառվող մեծության միավորը որոշվում է արտադրողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ:

4. Այլ երկրների հետ համագործակցության միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու ժամանակ, ինչպես նաև արտահանվող արտադրանքի վերաբերյալ նորմատիվ տեխնիկական և այլ փաստաթղթերում կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:

5. Տարբեր արտադրանքի և իրերի նորմատիվային, տեխնիկական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական փաստաթղթերում, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերում, եթե դրանք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար, կիրառվում են մեծությունների միավորների միջազգային կամ հայերեն պայմանանշանները:

Անկախ այն, թե չափման միջոցների վերաբերյալ փաստաթղթերում մեծությունների միավորների ինչպիսի պայմանանշաններ են օգտագործված, չափման միջոցների ցուցանակներում և սանդղակների վրա կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:

6. Տպագրական հրատարակություններում թույլատրվում է կիրառել մեծությունների միավորների միջազգային կամ հայկական պայմանանշանները: Միաժամանակ մեծությունների միավորների երկու տեսակի պայմանանշանների կիրառումը նույն հրատարակությունում չի թույլատրվում (բացառությամբ մեծությունների միավորների մասին հրատարակությունների, բառարանների):

 

II. Մեծությունների չափայնության և միավորների

պայմանանշանները գրելու կանոնները

 

7. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:

8. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային պայմանանշանները կամ հատուկ նշաններ (...O, ...I, ...II), ընդ որում, սահմանվում է տառային պայմանանշանների երկու տեսակ` միջազգային (լատիներեն կամ հունարեն տառերով) և հայերեն` (հայերեն տառերով):

9. Մեծությունների միավորների տառային պայմանանշանները տպագրվում են ուղիղ տառերով: Միավորների պայմանանշաններում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:

10. Մեծությունների պայմանանշանները գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա, առանց տողադարձի: Արժեքի վերջին թվանշանի և միավորի պայմանանշանների միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար.

 

    ճիշտ է                 սխալ է  

    ______                 ______

    100 կՎտ                100կՎտ

    80 %                   80%

       օ                     օ     օ  

    20  C                  20 C, 20  C

 

Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված պայմանանշանները: Դրանց առջև բացակ չի թողնվում.

 

    ճիշտ է                 սխալ է

    ______                 ______

      օ                        օ

    20                      20

 

11. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի պայմանանշանը գրվում է բոլոր թվանշաններից հետո.

 

    ճիշտ է                  սխալ է

    ______                  ______

   423,06 մ                 423 մ, 06

         օ      օ     I      օ          օ  I

   5,758   կամ 5 45,48      5 ,758 կամ 5 45 ,48

    օ   I     II             օ  I  II

   5  45  28,8              5 45 28   ,8

 

12. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի պայմանանշանը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև` և թվային արժեքից հետո, և սահմանային շեղումից հետո.

 

    ճիշտ է                  սխալ է

    ______                  ______

           +                     +      

    (100,0 - 0,1) կգ       100,0 - 0,1կգ

         +                    +

    50 գ - 1 գ             50 - 1գ

                            

Եթե շարադրանքում բերվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի պայմանանշանը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի պայմանանշանը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):

13. Բանաձևերում մեծությունների նշանակումները բացատրելիս թույլատրվում է կիրառել միավորների պայմանանշանները; Միավորների պայմանանշանների տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է կախվածությունը միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև, չի թույլատրվում.

 

    ճիշտ է                                սխալ է

    ______                                ______

           s                                  s

    V = 3,6 /t,                        V = 3,6 /t, կմ/ժ,

 

    որտեղ v-ն արագությունն է, կմ/ժ      որտեղ s-ը ճանապարհն է, մ

           s-ը` ճանապարհը, մ                  t-ն` ժամանակը, վ

           t-ն` ժամանակը, վ

 

14. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանել բացակներով, եթե դա թյուրիմացության չի հանգեցնում.

 

    ճիշտ է          սխալ է

    ______          ______

    Ն.մ               Նմ

    Պա.վ              Պավ

 

15. Միավորների տառային պայմանանշանների հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով աստիճան բարձրացված (դրական կամ բացասական).

 

    ճիշտ է              սխալ է

    _____               ______

          -2   -1           2

    Վտ . մ  . Կ         Վտ/մ /Կ

 

    Վտ                  Վտ

   ----                ----

    2                   2

   մ .Կ                մ

                      ---

                       Կ

 

16. Որպես բաժանման նշան թեք գծի օգտագործման դեպքում միավորների պայմանանշանները համարիչում և և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների պայմանանշանների արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ:

 

    ճիշտ է              սխալ է

    _____               ______

    մ / վ                մ/վ

    Վտ / (մ . Կ)         Վտ/մ.Կ

 

17. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է երկու և ավելի միավորներից, չի թույլատրվում տառային պայմանանշաններն ու միավորների անվանումները համակցել, այսինքն, գրել միավորներից մեկի պայմանանշանը, իսկ մյուսի` անվանումը.

 

    ճիշտ է                սխալ է

    _____                ______

    80 կմ/ժ               80 կմ/ժամում

    80 կիլոմետր ժամում    ժամում 80 կմ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.1999
N 277
Որոշում